Ինֆորմատիկայի եւ ծրագրավորման աշխարհում խորացված քայլերով առաջ են ընթանում Ավետիսյան դպրոցի պատանի ծրագրավորողները:

Նրանք արդեն հասցրել են յուրացնել շուկայագիտության եւ Scratch ծրագրի հիմունքները:

Հիշեցնենք՝ ծրագրավորման այս անվճար դասընթացները գործում են անցյալ ուսումնական տարվանից՝ Imagine Hub by Soft ընկերության, Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) եւ նրա հովանու ներքո գործող Ավետիսյան դպրոցի միջեւ կնքված հուշագրի համաձայն:

Ապագա ծրագրավորողների թե՛ միջին, թե՛ ավագ խմբում պարապմունքներն անցնում են անփոփոխ աշխույժ, գործնական մթնոլորտում:

Ներկայումս խմբակի դասերը նվիրված են գրաֆիկական դիզայնի Adobe Illustrator ծրագրին, որից հետո ավետիսյանցիները ձեռնամուխ կլինեն վեբ էջերի ձեւավորման JavaScript լեզվի տիրապետմանը: