English text below ↓

Ուր որ ծառ է կանաչում,
Այնտեղ էլ հույսն է միշտ ծաղկում…

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրում հունիսին կայացած ավարտական միջոցառման ժամանակ Էդվարդ և Պամելա Ավետիսյանները 12-րդ դասարանի աշակերտներին նվիրեցին սերտիֆիկատ`«Հայաստանի ապագայի համար»:

Այս սերտիֆիկատով դպրոցի առաջին շրջանավարտները հոկտեմբերի 28-ին ATP կազմակերպության հետ մասնակցեցին ծառատունկի: Աշակերտները ծառերը տնկեցին Աշտարակի ճանապարհին կառուցվելիք հանրային այգում:

Ապագայի հանրային այգին հարստացավ 30 նոր ծառերով և ծառատեսակներով:

Քեզ բարի ծնունդ, նորածի′լ այգի:

Where the tree greens,
There the hope blooms…

Within the scope of the first alumni graduation ceremony of the Khoren & Shooshanig Avedisian School, the school benefactors Edward and Pamela Avedisian presented the 12th graders with a certificate entitled “For the future of Armenia”.

With this certificate the first Avedisian alumni together with the ATP participated in a tree-planting activity on 28 October. The trees were planted in the public-park-to-be on the way to Ashtarak.

The future public park was enriched with a range of 30 trees and shrubs.

Happy birthday, newborn park!!!