Իր գոյության մեկուկես տասնամյակի ընթացքում «Հայ կրթություն» կրթական հիմնադրամը  բարեկամական և ընկերային համագործակցության կապեր է հաստատել ՀՀ-ում գործող բազմաթիվ միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ: Այդպիսի համագործակցության փայլուն օրինակ է համատեղ աշխատանքը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ, որի մշտական ներկայացուցիչ, Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող Բրեդլի Բուզետտոյի և «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի հովանու ներքո գործող Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցի միջև տևական ու արդյունավետ համագործակցությունը վաղուց վերաճել է անկեղծ բարեկամության:

Հայաստանի Հանրապետությունում Բրեդլի Բուզետտոյի գործունեության ժամկետի լրանալու կապակցությամբ ս.թ. հունվարի 26-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ    երեկույթ, որին ներկա էին  բարերար Էդվար Ավեդիսյանը, «Հայ կրթություն» հիմնադրամի տնօրեն Մելանյա Գեղամյանը և Ավետիսյան կրթահամալիրի 11-րդ դասարանի աշակերտուհի Էդիտա Քամալյանը:

Կրթահամալիրի անունից մեր լավ բարեկամին երախտիքի խոսք ասաց Էդիտա Քամալյանը` նշելով. «Ես հիշում եմ այն նշանավոր օրը, երբ Դուք և դպրոցի առաջին շրջանավարտները կանաչ տանիքներից մեկում ցանեցիք եգիպտացորենի սերմեր: Հուսով եմ` հաջորդ անգամ այդ պատվին կարժանանանք մենք` ես և իմ համադասարանցիները, ու այս ավանդույթը կդառնա շարունակական` ի նշան Հայաստանում ծավալած Ձեր գործունեության ընթացքում ծլարձակած բարեկամության»:

Այնուհետև, ի նշան երախտագիտության, Էդ. Ավեդիսյանը Բրեդլի Բուզետտոյին հանձնեց հուշատախտակ` Ավետիսյան դպրոցին և Հայաստանին մատուցած մեծարժեք ծառայությունների համար:

Farewell to a good friend

Throughout its one-and-a-half-decade existence the “Armenian education” educational foundation has made friendly and collaborative relations with a number of international institutions and non-governmental organizations operating in Armenia. As an illustration of such cooperation it’s worth mentioning the projects implemented jointly with the UNDP. The aforesaid resilient and fertile cooperation between Bradley Busetto, the UN Resident Coordinator and UNDP Resident Representative for the Republic of Armenia, and the Khoren & Shooshanig Avedisian School & Community Center run by the “Armenian Education” Educational Foundation has outgrown into a sincere friendship.

On expiration of Bradley Busetto’s term of office in the Republic of Armenia, on January 26 a reception was held at the Cafesjian Center for the Arts with participation of Edvard Avedisian, the school benefactor, Melanya Geghamyan, the principal of “Armenian Education” Educational Foundation, and Edita Kamalyan, the 11th grader of the Avedisian School. On behalf of the Avedisian School Edita Kamalyan extended her gratitude speech to our good friend, mainly stating the following, “I remember the day when you planted corns with our first alumni; it was such a remarkable day for me. I hope next time we shall plant something together in the Avedisian roof garden and this tradition will be continuous, as a sign of friendship that has evolved over your life and activity in Armenia”

Then, as a sign of gratitude, Ed. Avedisian handed Bradley Busetto a commemorative plaque for the valuable services provided to the Avedisian School and Armenia.