Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցը ուսուցիչների կարողությունների կառուցումը համարում է որակյալ կրթական հաստատության կարևորագույն բաղադրիչ: Արդյունքում դպրոցի ուսուցիչները ձեռք են բերում և կիրառում են ժամանակակից, ապացուցված ուսուցման մեթոդներ և գործիքներ:

2017թ.-ից ի վեր մանկավարժ և կյանքի քոուչ Սալբի Ներսեսսյանը օգնել է դպրոցին կիրարկել դասավանդման նորագույն գործիքներն ու մեթոդները, որոնք հնարավորություն են տվել ուսուցիչներին անհատականացնել իրենց դասավանդումը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր աշակերտի առանձնահատկությունը:

2017-2018 ուսումնական տարվա ընթացքում տիկին Ներսեսսյանը օգնեց ուսուցիչներին կիրարկել Էրիկ Էրիկսոնի անձի հոգեսոցիալական զարգացման տեսությունը: Երեք փուլով իրագործված սեմինարին հաջորդեց 3-րդ դասարանում հաջողված փորձնական ծրագիրը: Մեթոդը առաջիկա ուսումնական տարվա ընթացքում ավելի լայն կիրականացվի:

2018թ. հուլիսին տիկին Ներսեսսյանը 1-ից 7-րդ դասարանների ուսուցիչների ուշադրությանը ներկայացրեց Հովարդ Գարդների՝ «Բազմաբնույթ մտածողության» տեսությունը: Պիլոտային ծրագիրը սկսվելու է 2018 թ. սեպտեմբերին:

Այս երկօրյա սեմինարի ընթացքում դասընթացավարը լուսաբանեց համաշխարհային ճանաչված հոգեբանի՝ լեզվական մտածողությունը, տրամաբանական-մաթեմատիկական, տարածական, երաժշտական, մարմնաշարժողական, միջանձնային և  ներանձնային մտածողությունները:  Տեսությունը կարող է հեշտությամբ կիրառվել դասարանում: Այն հնարավորություն է տալիս ուսուցիչներին ավելի լավ ներգրավել սովորողին ուսումնառության գործընթացում:

Առաջին օրը ուսուցիչներին խնդրեցին լրացնել անձնական թեստ՝ օգնելու նրանց բացահայտել իրենց գերակշռող մտածողության տեսակը: Դրան հետևեց յուրաքանչյուր մտածողության մանրամասն նկարագրությունը և ուսուցման այն ձևերը, որոնց միջոցով ուսուցումը կարող է հարմարեցվել յուրաքանչյուր աշակերտի գերիշխող մտածողությանը:

Երկրորդ օրը յուրաքանչյուր ուսուցիչ ներկայացրեց դասի պլան `ձեռք բերած գիտելիքների հիման վրա: Իսկ սեմինարի վերջում ուսուցիչները ակտիվորեն փոխանակեցին իրենց գաղափարները և քննարկեցին ներկայացված տեսության որոշ կարևորագույն հարցեր:

Տիկին Ներսեսսյանը խնդրեց ուսուցիչներին համապատասխանեցնել բազմակողմանի մտածողության թեստը ` իրենց երիտասարդ լսարանների պահանջմունքներն ավելի լավ բավարարելու համար: Հաջորդ ուսումնական տարվա սկզբին ուսուցիչները կներկայացնեն իրենց պարզեցված թեստեր աշակերտներին` բացահայտելու վերջիններիս գերիշխող մտածողության տեսակը: Ուսուցիչները կօգտագործեն ձեռքբերված տեղեկատվությունը՝ իրենց դասավանդման մեթոդները հարմարեցնելով յուրաքանչյուր աշակերտի կարողություններին և հմտություններին: