ՀՀ ԴՕՍԱԱՖ-ի բաց առաջնությունից Ավետիսյան կրթահամալիրի հրաձիգների թիմը վերադարձավ հաղթանակով: Հավաքելով 63 միավոր՝ ավետիսյանցիները գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը եւ նվաճեցին հաղթողի գավաթը: Թիմը պարգեւատրվեց փոքր տրամաչափի հրացանով:

11-րդ դասարանի աշակերտներից կազմված թիմը Ավետիսյան դպրոցի զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանի ղեկավարության ներքո մեծ պատասխանատվությամբ էր պատրաստվել առաջնությանը: Անվրեպ կրակոցներով աչքի ընկան Ն. Բագրատունյանը, Վ. Գալստյանը, Մ. Մկրտչյանը եւ ուրիշներ:

Վերջին վեց տարում սա մեր հրաձիգների երրորդ մեծ հաղթանակն է, երրորդ հաղթական գավաթը:

Առաջնությունը նվիրված էր ԴՕՍԱԱՖ-ի 95-ամյակին եւ հայոց բանակի 30-ամյակին:

Հայրենիքի ապագա պաշտպանները չթուլացող եռանդով շարունակում են նախնական զինվորական պատրաստությունը, զինվում ռազմական գիտելիքներով եւ հմտություններով, քանզի գիտակցում են՝ այսօր մեր բանակին մարտունակ եւ բանիմաց զինվորներ են պետք: