«Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան» դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա մանկապարտեզի եւ 1-ին դասարանի համար ընդունելություն.

  • նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.01.2022 – 31.12.2022 թթ.)
  • 1-ին դասարան (ծնված 01.01.2020 – 31.12.2020 թթ.)

Ընդունելության համար անհրաժեշտ է.

  1. Լրացնել առցանց հայտը՝   Մանկապարատեզ   Դպրոց
  2. Ներկայացնել ստորեւ նշված փաստաթղթերն էլեկտրոնային (սկանավորված) տարբերակով՝ մինչեւ 30.04.2026թ.-ը ուղարկելով դրանք նշված էլեկտրոնային փոստին՝ info@avedisianschool.am
  • Երեխայի ծննդյան վկայական
  • Երեխայի ՀԾՀ համարը (սոցքարտ)
  • Երկու ծնողների անձնագիր
  • Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք)

Երեխայի ընդունվելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել նաեւ՝

  • Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձեւ)
  • Դիմորդի 3×4 չափի 1 լուսանկար

Խնդրում ենք հաշվի առնել՝

  • Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:
  • Անավարտ դիմումները՝ բացակայող փաստաթղթերով, չեն դիտարկվում։
  • Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-ից մինչեւ 14.00:

Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հունիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում։

Խնդրում ենք միաժամանակ բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը։

Հիմնադրամի աշխատանքային սկզբունքների համաձայն, դիմորդի գործը մերժելու պատճառը քննարկման ենթակա չէ: