Ավետիսյան կրթահամալիրում հայտարարվում է թափուր աշխատատեղերի մրցույթ հետեւյալ մասնագիտությունների համար․
- հայոց լեզու եւ գրականություն
- անգլերեն լեզու
- ռուսաց լեզու
- մաթեմատիկա
- ինֆորմատիկա
- քիմիա
- ֆիզիկա
- ֆիզկուլտուրա
- դասվար
- գործավար
- մաքրուհի
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 2 տարի) պարտադիր է:
Ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է՝ ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ հատուկ սահմանված կարգի՝ 21․08․2023 թ. — 25․08.2023 թ․ ժամանակահատվածում:
Թափուր աշխատատեղերի համար դիմելու նպատակով խնդրում ենք հետեւյալ փաստաթղթերն ուղարկել առցանց տարբերակով info@avedisianschool.am էլեկտրոնային հասցեին՝ 17.07.23-18.08.23թթ.
Պահանջվող փաստաթղթեր՝
1. Դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3X4չափսի
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ,գնահատականների ներդիր)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից եւ աշխատանքային գրքույկի պատճենը՝/առկայության դեպքում/
5. Ինքնակենսագրություն (Ձեւ 4)
6. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
7. Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
8. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաեւ զինվորական գրքույկ:
Դպրոցի առօրյայի մասին՝ պաշտոնական կայքէջում. avedisianschool.am
Տեղեկությունների համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարին: