Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի տնօրենությունը սիրով տեղեկացնում է, որ ավարտված է 2026-2027 ուստարվա 10-րդ դասարանների ձեւավորվող հոսքերի թափուր տեղերի ընդունելության գործընթացը։

Հարգելի՛ ծնողներ, հուլիսի 13-ին եւ 14-ին կրթահամալիրի տնօրենության կողմից հեռախոսազանգ կստանան դպրոց ընդունված բոլոր սաների ծնողները։

Հայցում ենք մյուս ծնողների ներողամտությունը։ Դիմումների աննախադեպ մեծ քանակի պատճառով, ցավոք, հնարավոր չի եղել ապահովել բոլորի ընդունելությունը։

Կրթահամալիրի աշխատանքային սկզբունքների համաձայն, դիմորդի գործը մերժելու պատճառը քննարկման ենթակա չէ։

Շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած հետաքրքրության եւ վստահության համար։

Մաղթում ենք բոլորին հաջողություններ իրենց կրթական ճանապարհին։