Պատրաստվում են հաջորդ փուլին

«Վարչապետի գավաթ» վոլեյբոլի լիգայի Մալաթիա-Սեբաստիայի համայնքային փուլում իրենց ուժերը չափեցին 12 դպրոցների թիմեր: Առաջնության մասնակիցներն էին 2013-2012 թվականներին ծնված դպրոցականները:

Մեր դպրոցի թիմը հաղթեց դժվարին մրցապայքարում եւ նվաճեց առաջին տեղը:

Այժմ մեր պատանի վոլեյբոլիստները մարզիչ Անի Դանգալյանի ղեկավարությամբ ջանասիրաբար շարունակում են մարզումները, չէ՞ որ մինչեւ լիգայի քաղաքային փուլը մնում են հաշված օրեր: