English Text Below ⇓

«Բարության դուռը բացելը դժվար է, բայց և դժվար է այն փակելը», ասում է ժողովրդական ասացվածքը:

Դրա վառ վկայությունն է Ավետիսյան դպրոցում անցկացվող տարեվերջյան բարեգործական տոնավաճառը: Հինգ տարի առաջ կրթօջախի տնօրեն Մ. Գեղամյանի առաջարկով անցկացվելով առաջին անգամ՝ այն ոգևորությամբ համակեց բոլորին և այսօր արդեն դարձել է բարի ավանդույթ:

Դպրոցի շնորհալիները այս տարեմուտին նույնպես փայլեցին գրավիչ ու օգտակար մտահղացումներով: Փոքրիկ երաժիշտների նվագակցությամբ տոնավաճառի սրահ մտնողներին սպասում էին գեղեցիկ անակնկալներ՝ տղաների թխած տոնական տորթից մինչև տարրականի փոքրիկների ճախրող հրեշտակները, ինքնաշեն խաղալիքներից մինչև Ամանորի զարդադրվագները:

Իսկ որ ամենակարևորն է՝ տոնավաճառային իրարանցման օդում սավառնում էր բարին, որը հպվում էր բոլորին և յուրաքանչյուրին…

Traditional Charity Fair

“It is difficult to open the door of kindness, but it is also difficult to close it,” says the folk saying. The vivid proof of it is the end of year charity fair at the Avedisian school. Five years ago, being organised for the first time with the suggestion of the school principal M. Geghamyan, it filled everyone with enthusiasm, and now it has already become a good tradition.

The school talents also shone with their attractive and useful ideas.

With the accompaniment of the little musicians, the visitors to the fair were met by beautiful surprises, starting from the festive cakes cooked by the boys to the flying angels made by the elementary school children, from the hand-made toys to the New Year ornaments.

And the most important thing was that in the air of the fair fuss, kindness was soaring which touched all and everyone…