«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, 2021–2022 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպել է առցանց.
- նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.01.2017 – 31.12.2017 թթ.)
- 1-ին դասարան (ծնված 01.01.2015 – 31.12.2015 թթ.):
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 05.05.2021թ. մինչև 30.05.2021թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. info@avedisianschool.am
Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
- Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները (սոցքարտ),
- Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք):
- Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետևյալ հղումով՝
Դպրոցի_դիմում Նախակրթարանի_դիմում
Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձև), ներկայացնել ընդունվելուց հետո:
Այն անձինք, ովքեր վերոնշյալ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն չունեն, դրանց թղթային տարբերակները կարող են ծրարված թողնել կրթահամալիրի անցակետում (Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7)։
Պահպանե՛լ պարետի ցուցումները` կրել ձեռնոց և դիմակ։
Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։ Խորհուրդ ենք տալիս նաև բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը:
Դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում: