AMAA-ի Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2024–2025 ուսումնական տարվա ընդունելություն.
- նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.2020 – 31.12.2020 թթ.)
- 1-ին դասարան (ծնված 01.2018 – 31.12.2018 թթ.):
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել 25.04.2024 թ. մինչեւ 20.05.2024 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին՝ info@avedisianschool.am
Մանկապարտեզ եւ առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերի պատճենները էլեկտրոնային տարբերակով.
- Երեխայի ծննդյան վկայական
- Երեխայի սոցքարտ
- Երկու ծնողների անձնագիր
- Դիմումը ներբեռնել կրթահամալիրի պաշտոնական կայքէջից հետեւյալ հղումով՝
Դպրոցի դիմում Նախակրթարանի դիմում - Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձեւ) եւ 3×4 չափսի 1 լուսանկար ներկայացնել ընդունվելուց հետո:
Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:
Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Խնդրում ենք միաժամանակ բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը, քանի որ դիմումները մերժելու դեպքում որեւէ բացատրություն չի տրվում: