Անկախության տոնի նախօրեն՝ սեպտեմբերի 20-ը,  Ավետիսյան կրթահամալիրը դիմավորեց բարձր տրամադրությամբ, ուրախ երաժշտությամբ, ոչ սովորական եռուզեռով։

Աշակերտները դպրոց էին մտնում կարմիր, կապույտ, նարնջագույն փուչիկներով․ դպրոցի բակը ասես վերածվում էր կենդանի շնչող մի մեծ եռագույնի։

Սեպտեմբերի 21- ին նվիրված միջոցառումը բացվեց շեփորի հնչյուններով և Անկախության հռչակագրի ընթերցմամբ։ Ապա տարրական, միջին և ավագ դպրոցի սաները իրենց ազդեցիկ խոսքով, ասմունքով, գեղեցիկ պարերով ամբողջացրին օրվա տրամադրությունը։

Մասնակիցները ցանկացան հայ ազգին տեսնել ծաղկող, ժպտերես, խաղաղության, բարեկեցության մեջ ապրող և սերունդ տվող։

Ցանկությունները  տիեզերք հասցնելու համար Ավետիսյան կրթահամալիրի սաները օդ թռցրին եռագույն փուչիկները՝  հավատալով, որ ազատորեն վերև սավառնող երազանքները կատարվելու են։

Շնորհավո՛ր տոնդ, իմ մա՛յր Հայաստան․․․