1902: Այս օրը Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողությունը կազմակերպեց խոշոր դասադուլ, որի ղեկավար Ստեփան Շահումյանը հեռացվեց ինստիտուտից և արտաքսվեց Կովկաս:

1992: Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ:

___

1921: Կիսլովոդսկում ծնվել է ՌԴ վաստ. և Ուկրաինայի ժող.արտիստ, դիրիժոր Գուրգեն Կարապետյանը: Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետ. կոնսերվատորիան (դասատու՝ Կոնստանտին Սարաջև), եղել Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի, Կույբիշևի և Վորոնեժի սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժոր, Վլադիկավկազի և Դնեպրոպետրովսկի սիմֆոնիկ նվագախմբերի գեղ. ղեկավար և գլխ.դիրիժոր: Մահացել է 1986-ինԴնեպրոպետրովսկում:

1831: Ծ նվել է գերմանացի արևելագետ, հայագետ Ալֆրեդ Գուտշմիդը: Ուսումնասիրությունները նվիրված են Խորենացու և Ագաթանգեղոսի աղբյուրագիտական քննությանը:

1853: Ղրիմի մարզի Կարասուբազար գյուղում(այժմ՝ ք. Բելոգորսկ) ծնվել է անվանի խմբավար և երգահան Քրիստափոր Կարա-Մուրզան: Ստեղծել է90-ից ավելի խառը երգչախումբ, 1880-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում նրա կազմակերպած առաջին հայկական երգչախմբային համերգը վերածվել է ազգային տոնի: Ապրել է 49 տարի: Մահացել է Թիֆլիսում:

1855: Երևանում ծնվել է դրամատուրգ, մշակութային գործիչ, Հայաստանի առաջին պետթատրոնի (այժմ Սունդուկյանի անվան) հիմնադիրներից Էմին Տեր-Գրիգորյանը: Հանդես է եկել իբրև դերասան, ռեժիսոր և նկարիչ: Հրատարակել է «Երևանի հայտարարություններ» թերթը: Գրել է ֆարսեր, վոդևիլներ, դրամաներ, որոնք բեմադրվել են Երևանում, Թիֆլիսում: Մահացել է 1939-ին:

1908: Ղափանում ծնվել էԽՍՀՄ ԳԱ թղթ. անդամ,ՀՀ ԳԱակադեմիկոս, ֆիզիոլոգ Արտաշես Քարամյանը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին գործող բանակի հոսպիտալներում աշխատել է որպես նյարդավիրաբույժ, ա յնուհետև՝ ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում՝ ակադեմիկոս Լևոն Օրբելու ղեկավարությամբ: Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի ինստիտուտում եղել է կենտրոնական նյարդային համակարգի համեմատական ֆիզիոլոգիայի լաբորատորիայի, միաժամանակ՝ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի բաժնի վարիչ: Մահացել է 1989-ին Լենինգրադում:

1909: Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Աշոտավան (այժմ՝ Աշվան) գյուղում ծնվել է ամերիկահայ քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանը (Տեր-Հարությունյան): Տիրապետել է բրոնզի, տարբեր փայտերի և քարերի քանդակման ձևերին և մշակման եղանակներին: Աշխարհի տարբեր երկրներում ունեցել է 23 անհատական ցուցահանդես: Եղեռն տեսած նկարչի արվեստում ուրույն տեղ է գտել հայկական թեման: Նրա «Հայաստանի վերածնունդ» քանդակըզարդարում է Երևանի Օղակաձև զբոսայգին: Քանդակագործը մայր հայրենիքինէնվիրելմոտ 300 նկար ու քանդակ: Դրանք պահվում են ՀԱՊ-ի մասնաճյուղում՝ Վաղարշապատի Խորեն Տեր-Հարությանի թանգարանում: Քանդակագործը 82 տարեկանումզոհվել է ավտովթարից Նյու Յորքում:

1929: Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր գյուղում ծնվել է Հայաստանում տնտեսագիտական ժողովրդագրության դպրոցի հիմնադիրներից, ԳԱԱ ակադեմիկոս, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Խոջաբեկյանը: Նրա մշակած եղանակով կանխատեսվել են մինչև 2016 թ.-ն յուրաքանչյուր տարվա համար հանրապետության բնակչության սեռատարիքային թվակազմի փոփոխությունները:

1933: Ախալցխայում ծնվել է գիտ. վաստ. գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ., գրող-թարգմանիչ, գրականագետ Լևոն Մկրտչյանը: Եղել է «ՀայաստանՈւկրաինա» ընկերության նախագահ, Երևանի հայ-սլավոնական համալսարանի ռեկտոր: Մահացել է 2001-ին:

___

1855 թ. այս օրը կյանքի 59-րդ տարում վախճանվեց ռուսական կայսր Նիկոլայ Առաջին Ռոմանովը: Նրա գահակալության ընթացքում Արևելյան Հայաստանը մտավ Ռուսաստանի կազմի մեջ, ստեղծվեց Հայկական մարզը, սահմանափակվեցին հայ եկեղեցու իրավունքները, վերացվեցին հայ գաղթավայրերի արտոնությունները, հալածվեցին հայ ազգային շատ գործիչներ: 1837-ին Նիկոլայ Առաջինը այցելել է Հայաստան: Նրա այցից հետո Գյումրին վերածվել է բերդ-ամրոցի և կոչվել Ալեքսանդրապոլ:

1931: Ծնվել է ԽՍՀՄ առաջին և վերջին ղեկավարՄիխայիլ Գորբաչովը: Նրա ղեկավարության տարիները ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում, մարդկանց մեր հիշողության մեջ մնացել են որպես «վերակառուցման» ժամանակաշրջան: