Մրցանակային բոլոր տեղերը

Երեւան քաղաքի ԴՕՍԱԱՖ-ի հրաձգարանում ավագ դպրոցականների միջեւ անցկացվեց հրաձգության մրցույթ՝ նվիրված անվանի ռազմական գործիչ,
ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս
Արկադի Տեր-Թադեւոսյանի (Կոմանդոս) ծննդյան օրվան:

Մասնակցում էին 18 դպրոցների թիմեր: Ավետիսյան դպրոցի 15-հոգիանոց թիմը գրանցեց արտակարգ արդյունքներ եւ վերադարձավ փայլուն հաղթանակով։

Գնդապետ Եփրեմ Մազմանյանի պատանի նշանառուները գրավեցին մրցութային աղյուսակի առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականները:

Շնորհավորում ենք եւ հպարտ ենք մեր պատանի մարտիկներով: