Ապր 1, 2021 | Հայ մեծեր
1917 – 2019
Սփիւռքահայ ամենաերկարակեաց բանաստեղծը, որ ապրեցաւ 102 տարի եւ իր կեանքին բոլոր օրերը նուիրեց հայրենասիրութեան եւ Աստուածապաշտութեան:
Ծնած է Երուսաղէմ 1 օգոստոս 1917-ին եւ մահացած է ԱՄՆ, 2 նոյեմբեր 2019-ին:
Իւրօրինակ գրող, բանաստեղծ, թատերագիր: Իր նախնական ուսոմը ստանալէ ետք իր ծննդավայրին մէջ, իր համալսարանական կրթութիւնը ստացած է Գահիրէի համալսարանէն , մասնագիտանալով քիմիագիտութեան եւ դեղագործութեան ճիւղերուն մէջ:
1958-ին հաստատուած է ԱՄՆ, Գալիֆորնիոյ Փասատենա քաղաքին մէջ:
Իր բանաստեղծութիւններուն գլխաւոր թեման եղած է հայրենաբաղձութիւնը, կարօտը, եկեղեցասիրութիւնն ու Աստուածապաշտութիւնը:
Բախտը ունեցած եմ տեսնելու եւ լսելու զինք Լիբանան, Անթիլիասի մէջ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կազմակերպած գրողներու համագումարի մը ընթացքին: Այն ատեն 90 տարեկան էր, սակայն զարմանալիօրէն առոյգ եւ պայծառամիտ:
Իր գործերէն յիշենք.
— Գաղտնի Ճամբան, 1937
— Մեղրալուսին, 1943
— Մարդ մը մեռաւ, 1947
— Մեսրոպաշունչ, 1947
— Ոսկէ դափնի, 1957
— Մասիսածին, 1963
— Հայատրոփ, 1970
— Ուլունքաշար, 1983
Յ. Մ.
Մրտ 15, 2021 | Կրթական բլոգ
Հոգեբանության մեջ տարիքային զարգացման ամենազգայուն, դժվար և ճգնաժամային տարիք է համարվում դեռահասության տարիքը: Այն ընդգրկում է 11-12 մինչև 14-15 տարեկանը։ Դժվարությունն այն է, որ այդ տարիքում երեխայի կյանքում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ՝ և՛ ֆիզիկական առումով, և՛ հոգեբանական, և՛ սոցիալական: (ավելին …)
Մրտ 1, 2021 | Հայ մեծեր
1874-1915
Մեծ Եղեռնի նահատակ գրող, թարգմանիչ, հրապարակագիր, խմբագիր, բանաստեղծ եւ դաստիարակ Ռուբէն Զարդարեան ծնած է 1874-ին Արեւմտեան Հայաստանի Ուրֆայի Սեւերէկ գիւղին մէջ: Ուսում ստացած է Խարբերդի Կեդրոնական վարժարանին մէջ եւ Թլկատինցիի վարժարանին մէջ:
Եղած է գործօն անդամ ՀՅԴ կուսակցութեան: Խմբագրած է Ռազմիկ եւ Ազատամարտ թերթերը, որոնց մէջ իր հայրենասիրական խմբագրականներով խրախուսած է հայերը, անոնց մէջ վառ պահելու համար հայու ազատատենչ ոգին: 1897-1903 որպէս տնօրէն կը պաշտօնավարէ Մեզրէի Կեդրոնական վարժարանին մէջ:
Ազգային-կուսակցական իր գործունէութեանց պատճառով ալ բանտարկուած է թրքական իշխանութեան կողմէ: Ազատ արձակուելէ ետք կ՛անցնի Պուլկարիա, Ֆիլիպպէ, ուր կը հիմնէ Ռազմիկ եռօրեայ թերթը: 1909-ի Օսմանեան սահմանադրութեան հռչակումէն ետք կը վերադառնայ Պոլիս եւ կը խմբագրէ Ազատամարտ թերթը:
Իր «Մեղրագետ» հայերէն լեզուի եւ գրականութեան դպրոցական դասագիրքերը սերունդներ դաստիարակած են ազգային ոգիով:
Ապրիլ 24, 1915-ին կը ձերբակալուի իր նման հարիւրաւոր մտաւորականներու հետ, որոնք դարձան Օսմանեան թուրքիոյ հայաջինջ ծրագրի առաջին զոհերը: Իր մահկանացուն կը կնքէ Անգարայի մօտ, Այաշի բանտին մէջ:
Իր «Ցայգալոյս» գիրքը 1910-ին Պոլիս հրատարակուելէ ետք, բազմաթիւ վերահրատարակութիւններ ունեցաւ զանազան քաղաքներու մէջ, ինչպէս Վենետիկ, Երեւան, Պէյրութ, Իսթանպուլ եւ այլուր: Իր մէկ պատմուածքը «Գամփռը» խորագրով, մեծ ընդունելութիւն գտաւ եւ դեռ կը շարունակէ գտնել ընթերցասէր հասարակութեան մօտ: Իր որդին՝ ֆրանսա ապրող Հրաչ Զարդարեան, հօր նման ծանօթ գրող է:
Յարգանք իր յիշատակին:
Փտր 27, 2021 | Կրթական բլոգ
Կրտսեր դպրոցական տարիքը, ընդգրկում է երեխայի կյանքի 6-ից մինչև 10 տարեկան հասակը։ Սա անցման այնպիսի շրջան է, որտեղ երեխան իր մեջ միաժամանակ կրում է ինչպես նախադպրոցականի, այնպես էլ դպրոցականի գծեր: Կրտսեր դպրոցական տարիքում էական փոփոխություններ են կատարվում մարմնի բոլոր օրգաններում և հյուսվածքներում։ Կմախքի ոսկրակալումը դեռեւս չի ավարտվում, դրա հետևանքով այն խիստ ճկուն է ու շարժուն։ Ահա թե ինչու կրտսեր դպրոցականի՝ սեղանի ու նստարանի առջև ճիշտ դիրքով նստելը երեխայի ֆիզիկական զարգացման և կեցվածքի ձևավորման կարևորագույն պայմաններից է։ (ավելին …)
Փտր 16, 2021 | Կրթական բլոգ
Նախադպրոցական տարիքը համարվում է 3-ից մինչև 6-7 տարեկանը։
Նախադպրոցական տարիքը երեխայի զարգացման գործընթացում սոցիալական նոր դերեր է պահանջում։ (ավելին …)
Փտր 1, 2021 | Հայ մեծեր
1894 – 1924
Արեւմտահայ քնարական բանաստեղծութեան վերջին ներկայացուցիչը, որ թէեւ կրցաւ հայկական կոտորածներէն խուսափիլ, սակայն թոքախտը հալածեց զինք եւ հազիւ 30 տարեկան, հեռացաւ այս աշխարհէն, իր ետին թողելով փունջ մը գեղանուշ բանաստեղծութիւններ, որոնք ցարդ հաճոյքով եւ յուզումով կը կարդացուին եւ բեմերէն կ’արտասանուին:
Ծնած է Պոլիս 1894-ին. Նախնական ուսումը ստանալէ ետք իր ծննդավայրին մէջ, կը յաճախէ Պարտիզակի Ռոպերթ Քոլէճը, ապա Պոլսոյ Պէրպէրեան վարժարանը, որ կ’աւարտէ 1913-ին պսակաւոր արուեստից տիտղոսով:
Որպէս ուսուցիչ կը պաշտօնավարէ Ատանայի հայկական դպրոցին մէջ, դասաւանդելով Անգլերէն լեզու եւ մարմնամարզ: Թոքախտով կը հիւանդանայ ու կ’անցնի Լիբանան բուժուելու համար: Երբ կը վերադառնայ 1914-ին կը զօրակոչուի Օսմանեան բանակ: Կը գործէ որպէս հիւանդապահ բանակին մէջ: Բախումներ կ’ունենայ իր վերակացուներուն հետ ու որոշ շրջան մը կը բանտարկուի, ապա կ’աքսորուի, սակայն բարեկամներու միջամտութեամբ ազատ կ’արձակուի:
Զինադադարէն յետոյ անգլիական բանակին մէջ կ’աշխատի որպէս թարգմանիչ: Կ’այցելէ գաւառները ու կը նուիրուի հայու բեկորներու հաւաքման գործին:
Հակառակ որ մարզիկ էր ու մարզանքի ալ ուսուցիչ, թոքախտը չի խնայեր զինք ու կը մահանայ 1924-ին:
Գրել սկսած է ուշ, քսանվեց տարեկանին ու մինչեւ մահ՝ միայն չորս տարիներու ընթացքին քնքուշ բանաստեղծութիւններու գեղեցիկ փունջ մը ձգած է:
- Տխրութեան եւ Խաղաղութեան Երգեր, 1921
- Կեանքի եւ Մահուան Երգեր, 1922
Իր գործերը յաճախ արժանացած են մէկէ աւելի հրատարակութեանց՝ Պիլիս, Լիբանան, Վենետիկ, Հայաստան: Լիբանանահայ ծանօթ գրագիտուհի Սիրան Սեզան իր քոյրն է, որ երկար տարիներ Պէյրութի մէջ հրատարակեց «Երիտասարդ Հայուհի» ամսագիրը: Կարդացէք անպայման Մ. Զարիֆեանի «Խենթը» երկարաշունչ քերթուածը, կարելի է գտնել Google-ի մէջ: