Դկտ 18, 2024 | Մեր առօրյան
Այսպիսի զվարթ «Սուտլիկ որսկան» դուք դեռ չեք տեսել:
Ավետիսյան դպրոցի թատերական խմբակի ղեկավար Վազգեն Թորոսյանի երեւակայությունն ու ռեժիսորական հնարանքը Հովհաննես Թումանյանի մշակմամբ այս սիրված հեքիաթը վերածել էին խնդության տոնի, որը մանկական անզուսպ հրճվանքով վայելեցին նախակրթարանի, տարրական եւ միջին դպրոցի փոքրիկ ավետիսյանցիները: (ավելին …)
Դկտ 5, 2024 | Մեր առօրյան
Դաս աստվածուհու հետ
«Մենք իմանում ենք Անահիտ աստվածուհու մասին». այսպիսին էր դասի հերթական թեմայի վերնագիրը: Եվ երբ պատմության երիտասարդ ուսուցիչ Արմեն Հովսեփյանն առաջարկեց դասն անցկացնել մեր երկրի բացառիկ «հյուրի»՝ ներկայումս Հայաստանի պատմության թանգարանում գտնվող հայոց հեթանոսական դիցարանի մայր աստվածուհու՝ ոսկեծղի Անահիտի կիսանդրու կողքին, վեցերորդցիների ոգեւորությանը չափ չկար: Դասղեկներ Նաիրա Սահակյանի եւ Լիանա Բարսեղյանի ուղեկցությամբ եւ պատմության ուսուցչի առաջնորդությամբ դասերից անմիջապես հետո նրանք ուղեւորվեցին թանգարան: (ավելին …)
Նյմ 27, 2024 | Մեր առօրյան
Հաղթական գավաթը Ավետիսյան դպրոցում է
Անի, Նարեկ, Լեո, Էդուարդ, Մարի, Դավիթ. այս կազմով ներկայացավ Ավետիսյան դպրոցի թիմը Ուսանողների միջազգային օրվան նվիրված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի փառատոնին, որն անցկացվեց Եվրոպական դպրոցում «Հայաստանում Եվրոպական վարժարան» հիմնադրամի, «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի եւ «Խորան արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ի կողմից: (ավելին …)
Նյմ 7, 2024 | Մեր առօրյան
Սեպտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարում լավ արդյունքներ գրանցեցին Ավետիսյան դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտ Քրիստ Գանձապետյանը եւ 11-րդ «գ» դասարանի աշակերտուհի Ջուլյա Մինասյանը: (ավելին …)
Հկտ 30, 2024 | Մեր առօրյան
Թեմայի ամփոփումը՝ թանգարանում
Մեծ բանաստեղծի հայտնի պատգամով դիմավորեց Եղիշե Չարենցի տուն-թանգարանը 7-րդ «գ» դասարանի աշակերտներին: (ավելին …)
Հկտ 10, 2024 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի բնապահպանների ակումբը նոր ուսումնական տարին սկսեց գործնական դաս-պարապմունքով, որն անցկացրեց Արագածոտնի մարզի Կարին գյուղի տնկարանում: (ավելին …)