Մյս 29, 2024 | Մեր առօրյան
Ինչպե՜ս կարելի է չսիրել ֆրանսերենը
Այսպիսի հարց կարող են ձեզ տալ ավետիսյանցիները: Քանզի «սիրո լեզուն» խոր արմատներ ունի Ավետիսյան դպրոցում եւ շուրջ երկու տասնամյակ նրա կամարների ներքո միախառնվող լեզուների խմբերգում առանձնանում է իր ինքնատիպ հնչողությամբ ու մեղեդայնությամբ: (ավելին …)
Մյս 27, 2024 | Մեր առօրյան
Գիրք, որի յուրաքանչյուր բառում ալիքվում են հեղինակի սրտի բաբախյունը, ընդվզումը, ցավը, հույսը, որի վերջին էջի վերջին տողով քո աչքերի առջեւ ամբողջանում է սիրող դստեր ներբողն իր հայրենիքին: (ավելին …)
Մյս 21, 2024 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի հրաձիգների «ջոկը» հերթական հաղթանակով վերադարձավ Երեւան քաղաքի ԴՕՍԱԱՖ-ի եռամարտի բաց առաջնությունից։ (ավելին …)
Մյս 16, 2024 | Մեր առօրյան
Մեկնեցին միջազգային օլիմպիադայի
Այսօր Ավետիսյան դպրոցն իր երկու շնորհալի սաներին ճանապարհեց Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդ: 10-րդ դասարանի աշակերտներ Արման Բրուտյանը եւ Դավիթ Քոչարյանը, հաղթելով TASIMO մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի երկրորդ փուլում, իրավունք ստացան մասնակցելու եզրափակիչ փուլին, որն անցկացվելու մայիսի 19-ին Տաշքենդում: (ավելին …)
Մյս 11, 2024 | Մեր առօրյան
Հիմնավոր, համալսարանական կրթությունն այլընտրանք չունի: Այս համոզմունքն ամրապնդվեց օրվա ինքնատիպ հյուրի՝ Բեյրութի Հայ Ավետարանական Կենտրոնական վարժարանի տնօրեն տիկին Մարալ Դեյիրմենջյանի հետ բարձրդասարանցի ավետիսյանցիների հանդիպման արդյունքում: (ավելին …)
Ապր 30, 2024 | Մեր առօրյան
Ժամն այդ անմոռանալի էր, հրաշալի…
Այսօր Ավետիսյան դպրոցի բեմում իշխում էր Անգլիայի ժողովրդական բանաստեղծը, խոշորագույն անգլիալեզու գրողն ու աշխարհի լավագույն դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրը: (ավելին …)