


Տնօրեն Մելանյա Գեղամյանի սեպտեմբերմեկյան շնորհավորական ուղերձը
Սիրելի՛ աշակերտներ, մանկավարժներ եւ ծնողներ,
Այսօր Գիտելիքի եւ դպրության օրն է, որի առթիվ շնորհավորում ու լավագույն բարեմաղթանքներս եմ հղում բոլորիդ։ (ավելին …)

2022-2023 թթ. ուստարվա մանկապարտեզ եւ դպրոց ընդունված երեխաների անվանացանկ
Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիր եւ համայնքային կենտրոն 2022-2023 թթ. ուստարվա մանկապարտեզ եւ դպրոց ընդունված երեխաների անվանացանկ։ (ավելին …)

Հայտարարություն
«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան կրթահամալիրում հայտարարվում է թափուր աշխատատեղերի մրցույթ հետևյալ մասնագիտությունների համար․
- հայոց լեզու և գրականություն
- անգլերեն լեզու
- ռուսաց լեզու
- մաթեմատիկա
- ինֆորմատիկա
- աշխարհագրություն
- գործավար
- խոհարար
- խոհարարի օգնական
- դաստիարակի օգնական
- մաքրուհի
Համապատասխան աշխատանքային փորձը (նվազագույնը 3 տարի) պարտադիր է:
Ուսուցիչների համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ պայմանագրի: Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` հատուկ սահմանված կարգի՝
11․08․22-18․08.22թթ․ ժամանակահատվածում:
Թափուր աշխատատեղերի համար դիմելու նպատակով խնդրում ենք հետևյալ Փաստաթղթերն ուղարկել առցանց տարբերակով info@avedisianschool.am էլեկտրոնային հասցեին` 11.07.22-10.08.22թթ.
Պահանջվող փաստաթղթեր`
1. Դիմում (Ձեւ 1), մեկ լուսանկար 3X4 չափսի
2. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ,գնահատականների ներդիր)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝/առկայության դեպքում/
5. Ինքնակենսագրություն (Ձեւ 4)
6. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում)
7. Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ
8. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
9. ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ:
Դպրոցի առօրյայի մասին պատկերացում կազմելու համար ծանոթացեք հետևյալ կայքից՝ https://avedisianschool.am/
Տեղեկությունների համար զանգահարել (043) 00-23-14 հեռախոսահամարին:

Լինել ազդեցիկ եւ ոգեշնչող ուսուցիչ. սեմինար Ավետիսյան դպրոցում
Հունիսի 28-ին Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի կրթության խորհրդատու տիկին Սալբի Ներսեսսյանը ուշագրավ սեմինար անցկացրեց դպրոցի ուսուցչակազմի հետ: (ավելին …)

Մայիսյան խճանկար՝ հունիսին
Մայիսյան խճանկար՝ հունիսին։
Ինչո՞ւ: Քանզի մայիսը, իսկ հետո նրան անմիջապես հաջորդած հունիսը Ավետիսյան դպրոցի վերջին ուստարվա անքակտելի ամփոփիչ միասնությունն էին, տարեկան աշխատանքների յուրօրինակ հանրագումարն ու արդյունքը, և մեր մայիսյան առօրյայի արձագանքները շարունակվեցին նաև հունիսին: (ավելին …)