Մրտ 21, 2022 | Մեր առօրյան
«Ինչպես արծիվ»-ով սկսվեց և «Քոչարի»-ով ավարտվեց հայոց պատմության դասը 8-րդ «գ» դասարանում (ուսուցիչ՝ Զ. Ավետիսյան), թեման՝ «Հայդուկներ», ինչը հուշում էր, որ դա չէր կարող սովորական դաս լինել: Եվ, իրոք, դա դաս-ներկայացում էր՝ նվիրված մեր ազատագրական պայքարի հայդուկային շարժման երեք մեծ գործիչների՝ Անդրանիկ Օզանյանին, Գևորգ Չաուշին, Աղբյուր Սերոբին: Պատանիները մեկ առ մեկ թերթեցին, գործնական աշխատանքների շնորհիվ իրենք ևս «հասան» Առաքելոց վանք, Սոխորդի կամուրջ, Գելիեգուզան, հարգանքի տուրք մատուցեցին մեծ հայդուկապետերի և նրանց զինակիցների անմահ հիշատակին:
Լուսանկարներում՝ Գևորգ Չաուշի կինը՝ Հեղին-Եղսոն, կարդում է ամուսնու հրաժեշտի նամակը. «Ես պսակված եմ հրացանիս հետ»:
Եղսոն դիմում է որդուն. «Տղա՛ս, քո հայրն ասում էր. «Թող մարեն աչքերս, միայն թե ծագի Հայաստանի անկախության արևը»:
Աղբյուր Սերոբը՝ Անդրանիկի մասին. «Այս տղան մեծ անուն պիտի ունենա»։
Տղաներն ու աղջիկներն անգիր են սովորում Զորավար Անդրանիկի ասույթը. «Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար»:
Երբ Նեմրութի Ասլան Սերոբը Խլաթում դիմում էր իր զինակիցներին, թե՝ «Տղա՛ք, առանց հացի մնացեք, առանց զենքի մի մնաք», նրա կողքին, զենքը ձեռքին, կանգնած էր Սոսեն՝ հավատարիմ կինն ու զինակիցը:
Մրտ 15, 2022 | Մեր առօրյան
Առողջ մրցակցության մթնոլորտում անցավ «Բնական թվերի բաժանելիություն» թեմայով մրցույթը V «ա», «բ» և «գ» դասարանների միջև (մաթեմատիկայի ուսուցիչներ՝ Կ. Կյուրեղյան, Ն. Մելիքյան, Մ. Հարությունյան): (ավելին …)
Մրտ 14, 2022 | Մեր առօրյան
Ավարտվեց «Առողջ ապրելակերպ և ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում (ֆիզղեկներ՝ Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան) միջդասարանային «Սպորտլանդիա» մրցախաղը 9-րդ, 8-րդ «ա», «բ» և «գ» դասարանների միջև: (ավելին …)
Մրտ 3, 2022 | Մեր առօրյան
Նա միշտ մեզ հետ է
Ավարտվեց ևս մեկ թումանյանական ամիս: Այն սկսվել էր տարրական դասարաններից, որտեղ փետրվարը նվիրվել էր մեծ գրողի՝ մեզ ժառանգած հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդմանը: (ավելին …)
Մրտ 2, 2022 | Մեր առօրյան
«Առողջ ապրելակերպ եւ ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում (ֆիզղեկներ՝ Ա. Դանգալյան, Մ. Հակոբյան) մեկնարկեց միջդասարանային «Սպորտլանդիա» մրցախաղը 9-րդ, 8-րդ «ա», «բ» եւ «գ» դասարանների միջեւ: Այն բաղկացած է երկու փուլից՝ տեսական գիտելիքների եւ մարզական: Առաջին փուլը՝ մրցույթի տեսական մասը, նվիրված էր Վարդանանց տոնին:
Առաջին օլիմպիական խաղերից մինչեւ մերօրյա համաշխարհային եւ հայկական սպորտի վերաբերյալ հարցերին փայլուն պատասխանելով՝ հաղթեց 8-ի «բ»-ն:
Մրցախաղի հաջորդ փուլը մարզական է. ֆիզկուլտուրայի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ տեսական գիտելիքներից առավելագույն եւ նվազագույն միավորներ հավաքած թիմերը համապատասխանաբար կմրցեն իրար հետ: Այդ մարզախաղերի արդյունքում պարզ կդառնան եզրափակիչ դուրս եկած երկու թիմերը, որոնց վճռական հանդիպումից հետո երկու փուլերում վաստակած միավորների ընդհանուր գումարով էլ կորոշվի «Սպորտլանդիայի» հաղթողը: