Փտր 21, 2023 | Մեր առօրյան
Հաղթեցին գիտակները
Հօգուտ գիտակների՝ 6:4 հաշվով ավարտվեց Ավետիսյան դպրոցի գիտակների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը (թիմի մարզիչ եւ խաղավար՝ Լիլիթ Բախշյան), որն անցկացվեց դասական խաղի բոլոր կանոններով (խաղավար, հարցասերներ՝ իրենց հարցերով, սեւ արկղ, օժանդակող երկրպագուներ, երաժշտական դադար), դիտորդներ, դիտողներ: (ավելին …)
Փտր 13, 2023 | Մեր առօրյան
Ինֆորմատիկայի եւ ծրագրավորման աշխարհում խորացված քայլերով առաջ են ընթանում Ավետիսյան դպրոցի պատանի ծրագրավորողները:
Նրանք արդեն հասցրել են յուրացնել շուկայագիտության եւ Scratch ծրագրի հիմունքները: (ավելին …)
Փտր 2, 2023 | Մեր առօրյան
Ավետիսյանցի ապագա ստարտափականներին գործուն եւ անձնական փորձով հիմնավորված խորհուրդներ տվեց ավագ դպրոցի նոր հյուրը՝ SmartGateVC գործընկեր Համբարձում Քաղկեցյանը: (ավելին …)
Հնվ 28, 2023 | Մեր առօրյան
Հունվարի 28. ՀՀ բանակի օր
Հայոց բանակի կազմավորման օրվա կապակցությամբ Ավետիսյան դպրոցը հյուրընկալեց «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ-լեյտենանտ Արսեն Ֆիդանյանին, արցախյան վերջին ազատամարտի մասնակիցներ, դպրոցի շրջանավարտներ Վահագն Գյունաշյանին եւ Արսեն Ծառուկյանին: (ավելին …)
Հնվ 27, 2023 | Մեր առօրյան
Իր գեղեցիկ ելույթով հասակակիցներին շատ հաճելի պահեր պարգեւեց Ավետիսյան դպրոցի թատերախումբը: Նրա ղեկավար, ճանաչված բեմադրիչ եւ գրող Հակոբ Միքայելյանն այս թատերաշրջանում խումբ էր ձեւավորել միջին դասարանների խոստումնալից շնորհալիներից, ովքեր բեմական արվեստի նկատմամբ սեր տածելուց բացի ունեն նաեւ ստեղծագործելու ունակություն: (ավելին …)
Հնվ 20, 2023 | Մեր առօրյան
Ճանապարհեցինք այսպես, դիմավորեցինք այսպես
Հին տարուն Ավետիսյան դպրոցի աշակերտները ճանապարհեցին IV «ա» դասարանցիների եւ դասղեկ Ն. Սահակյանի ամանորյա «բաղադրատոմսով», որը տարեմուտի հանդեսի ավարտին Ձմեռ պապը բաժանեց դահլիճում հավաքվածներին: Եվ այսպես, «Վերցնում ենք Կյանքը, մաքրում անտարբերությունից, նախանձից եւ ատելությունից, ավելացնում ենք մեկական պտղունց Հանդուրժողականություն, Համբերություն, Առողջություն, Խաղաղություն, այդ ամենին միախառնում ենք երեք պտղունց Սեր՝ Անխառն, Փոխադարձ, Անմնացորդ…»: (ավելին …)