Նոր մրցախաղ

Նոր մրցախաղ

«Բանասեր» խաղը՝ Բանասերի միջազգային օրը

Ավետիսյան դպրոցի արդեն ավանդական դարձած մրցախաղերին («Բարդի», «Դասարանապատկեր», «Էրուդիտ», «Հետաքրքրաշարժ ֆիզիկա», «Ուրախ մաթեմատիկա» և այլն) ավելացավ ևս մեկը: Մտահղացման հեղինակները՝ հայոց լեզվի և գրականության երիտասարդ ուսուցչուհիներ Անի Օհանյանը և Զվարթ Ամբրոյանը, այն անվանել են «Բանասեր»: Եվ պատահական չէր, որ մրցութային առաջին խաղն անցկացվեց հենց Բանասերի միջազգային օրը՝ մայիսի 25-ին: (ավելին …)

Մեր հյուրասրահը. Լարա Չոլաքյան

Մեր հյուրասրահը. Լարա Չոլաքյան

  • Ճանապարհ դեպի մասնագիտություն
  • Չբավարարվել լոկ ակադեմիական ուսումով
  • Դուք պետք է զարգացնեք հայկական շուկան

«Ի՞նչ կասեք այն մարդու մասին, ով եկամտաբեր աշխատանքով հեշտորեն լուծում է իր նյութական խնդիրները, սակայն  զբաղվում է ոչ իր սրտի ուզած գործով»: Այսպիսի հարցադրումներով, աշխույժ երկխոսության ձևով վարեց զրույցը 8-10-րդ դասարանի աշակերտների հետ «ՎիվաՍել-ՄՏՍ Հայաստան»-ի մարդկային ռեսուրսների վարչության ղեկավար Լարա Չոլաքյանը: (ավելին …)

Ծափեր ապագա դերասաններին

Ծափեր ապագա դերասաններին

Բեմադրիչի վարպետություն և հարուստ փորձ՝ մի կողմից, դերասանական ձիրքով օժտված պատանիներ՝ մյուս կողմից: Եվ համառ աշխատանք: Ավետիսյան դպրոցի թատերական խմբակի ներկայացումների հաջողության բանաձևն է սա: Դրա հիմնավորումը եղավ խմբակի վերջին ներկայացումը, որը ևս մեկ անգամ փաստեց, որ խմբակի առաքելությունն է նպաստել աճող սերնդի թատերական ճաշակի ձևավորմանը և մեր գրականությունը ավելի լայնորեն ճանաչելուն: (ավելին …)

Ավետիսյան դպրոցի հերթական նորույթը. «Հայոց լեզվի հուշաթերթիկներ»

Ավետիսյան դպրոցի հերթական նորույթը. «Հայոց լեզվի հուշաթերթիկներ»

Հայոց լեզվի ուսումնական դաշտում հայտնվեց նոր, ուշագրավ հրատարակություն՝ «Հայոց լեզվի հուշաթերթիկներ» ուղեցույցը, որը լույս տեսավ «Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի» նյութական աջակցությամբ (AMAA-ի հետ համատեղ): (ավելին …)

Մեր հյուրասրահը. Մարկ Արեն. Կարեւորը մարդ լինելու տաղանդն է

Մեր հյուրասրահը. Մարկ Արեն. Կարեւորը մարդ լինելու տաղանդն է

Թեկուզ օտարագիր լինես (մերօրյա արձակագիր Մարկ Արենը ստեղծագործում է ռուսերենով), եթե հոգով հայ ես, դա անհնար է թաքցնել. քո հայկականությունը դուրս կցայտի, կբխի ու կժայթքի քո ամեն մի բառի ու վերջակետի տակից: Հիշենք մեծն Սարոյանին… (ավելին …)