«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ իրավիճակը, 2020–2021 ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպել է առցանց.
Տեղեկացնում ենք, որ բացվող առաջին դասարանները լինելու են միայն անգլերենի խորացված ուսուցմամբ:
Այն անձինք, որոնք էլեկտրոնային փոստով չեն կարող այս ամենը ձևակերպել և ուղարկել, խնդրում ենք թղթային տարբերակով ծրարված ուղարկել փոստով կամ թողնել կրթահամալիրում գործող փոստում հետևյալ հասցեով՝ Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7։
Պահպանե՛լ պարետի ցուցումները` կրել ձեռնոց և դիմակ։
Հարցերի համար զանգահարել նշված հեռախոսահամարներով՝ (060) 704470,
(043) 002314:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Գործերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։
Միջին տան պայմաններուն, երբ ննջարանը վերածուած է խաղավայրի, իսկ նստասենեակը՝ աշխատասենեակի, երբ ճաշարանի սեղանին գիրքերն ու տետրակներն են, երբ տան տղամարդը տունն է, երբ հարկաւոր է ընտանիքի բոլոր անդամներով մնալ տունը, ինչպէ՞ս վարուիլ մանկապարտէզի երախային հետ։
Այս առիթով մենք դիմեցինք հոգեբան մեր հիւրին՝ Արփի Խաչատուրեան Վարդապետեանին։ Ան Հալէպի մէջ հաշուապահ էր, իսկ Հայաստան տեղափոխուելով կ’իրականացնէ իր երազանքը՝ ընդունուելով Մանակավարժական համալսարանի հոգեբանութեան ճիւղը։ Այժմ որպէս հոգեբան կ’աշխատի Աւետիսեան դպրոցը։
Մենք խօսեցանք նախադպրոցական տարիքի երախաներու մասին, թէ ինչպէս տան մթնոլորտը կ՛ազդէ երախայի հոգեբանութեան վրայ։ «Տան մէջ եթէ ծնողքը տագնապային լարուածութիւն ունի, ապա երախան նոյնպէս լարուած կ՛ըլլայ», — կ՛ըսէ հոգեբանը։
Մինչև 3 տարեկան երախային համար հեռախօսներու օգտագործումը խստիւ կ՛արգիլուի, որովհետև, ըստ հոգեբանի, այդ սարքերու մէջի ճառագայթները կը խոչընդոտեն երախայի գլխուղեղի արագ զարգացումը։
Ան շեշտեց մայր-երախայ յարաբերութեան կարևորութիւնը․ երախան պէտք է յուզական բաւարարութիւն ունենայ, սէր , գուրգուրանք․․․ Երախայի ականջը միշտ մեծերուն խօսակցութեան ուղղուած կ՛ըլլայ, ժահրի թեման այս օրերուն, օրինակ, երախան այդ հասկացողութիւնը կրնայ մեծցնել և վերածել մղձաւանջի։
Արփի թելադրեց, որ երախան ժամանակի բաշխում պէտք է ունենայ, ուտելն ու քնանալը ճիշդ ժամուն ըլլալու է։ Առաւօտեան կերակրելէն ետք հարկաւոր է մի քանի մարզական ձևեր, որպէսզի տեղի ունենայ արեան լաւ շրջանն ու նիւթափոխանակութիւնը։ Երախային մինչև 3 տարեկան հետ խօսիլ միայն իր մայրենի լեզւով, այս տարիքին երախայի լեզւով կարելի է նոյնիսկ զրուցել և երգել։
Օրուան ընթացքին կարևոր է մաքուր օդը, սակայն նոյնչափ կարևոր է լաւ քնանալը։ Մեր հոգեբանը մատնանշեց նաև հօր դերի մասին․
«Հայրը պէտք է ժամանակ տրամադրէ նաև զաւակին, միայն մօր վրայ չէ ամբողջ պատասխանատւութիւնը։ Վերջապէս տան մէջ դրական ընտանեկան մթնոլորտը ապահովելով՝ մենք հաստատ կ՛ապահովենք երախայի և մտաւոր, և հոգեկան բարեկեցիկ վիճակը», — ըսաւ սիրուած հոգեբան Արփի Խաչատուրեանը։
Ավետիսյան դպրոցի սիրելի՛ ուսուցիչներ, ծնողնե՛ր, սանե՛ր, սիրելի՛ հայ հասարակություն: Այս փորձաշատ օրերին ամբողջ հայ հասարակությունը համաշխարհային հանրության հետ մեկտեղ հայտնվել է հերթական քննության առջև, որը մեկ բառով կոչվում է կորոնավիրուս:
Մեր մոլորակի համար դա կենաց-մահու քննություն է, մեր փոքրիկ հայրենիքի և ժողովրդի համար՝ առավել ևս: Պատմությունը, սակայն, ցույց է տվել, որ 5-րդ դարից մինչև մեր օրերը՝ Վարդանանց պատերազմից մինչև Սարդարապատ և արցախյան ազատամարտ, մենք պատվով ենք հանձնել այդ քննությունը. մեկդի ենք թողել մինչև պատուհասը մեր ունեցած բոլոր տարաձայնությունները, վեճերը, տարաձայնություններն ու նույնիսկ թշնամանքը և ուս ուսի ենք տվել՝ ընդդեմ ընդհանուր աղետի: Եվ դիմակայել ենք, և հաղթահարել ու հաղթել ենք, և ապրում ենք, կանք:
Համախմբվածություն՝ անկախ ամեն ինչից, հանուն ճգնաժամից դուրս գալու: Սա եղել և մնում է մարդկության հայ տեսակի գոյության միակ բանաձևը:
Այս օրերին էլ, երբ ախտավարակը սպառնում է մեր ժողովրդին, մենք դարձյալ համախմբված ենք, կողք կողքի: Եվ ջանք չենք խնայում, որ մեր կյանքի ոչ մի բնագավառ կաթվածահար չլինի, այդ թվում և առավել ևս՝ ուսումը: Ավետիսյան դպրոցում դա իրականացվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և հաստատած հեռավար ուսուցման սկզբունքներով: Այդ աշխատանքի ընթացքը և արդյունքները տեսանելի են Viber, Skype, Zoom և այլ հարթակների էջերում:
Սիրելի՛ ծնողներ, մենք՝ մանկավարժներս, նույնպիսի զգոնություն և պատասխանատվություն ենք ակնկալում նաև ձեզանից: Եթե տեխնիկական կամ անակնկալ (չնախատեսված) այլ պատճառով որևէ աշակերտի մատչելի չեն այդ հարթակներից և ոչ մեկը, ապա հորդորում ենք ձեզ՝ ժամանակ չկորցնել ապարդյուն դժգոհության, բողոքի կամ երբեմն նույնիսկ զրպարտության վրա, այլ լինել գործնական. անմիջապես կապ հաստատել տվյալ առարկայագետի, դասղեկի կամ տնօրինության հետ՝ խնդրին լուծում գտնելու համար: Մեր երեխաներն են մեր ապագան, և դուք՝ ծնողներդ, ու մենք՝ ուսուցիչներս ենք պատասխանատու այդ ապագայի այսօրվա ծիլերը հզոր ծառ դարձնելու համար:
Այնպես որ, սիրելի՛ ծնողներ, կապ պահպանեք մեզ հետ, եթե ձեր երեխան հեռավար ուսուցման հարթակին միանալու դժվարություն ունի. լուծում գտնելու միակ ճիշտ ճանապարհը դա է:
Կորոնավիրուսը մարտահրավեր է նետել բոլորիս անխտիր: Ուրեմն եկեք դիմակայենք նույնպես անխտիր, միասնաբար:
Ողջունում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վերջին նախաձեռնությունը՝ կապված հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցում կազմակերպելու հետ, և տեղեկացնում, որ առաջնորդվելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և մեր սաների կյանքի և առողջության համար անվտանգություն ապահովելու մտահոգությամբ՝ մենք Ավետիսյան դպրոցի ֆեյսբուքյան էջում (Avedisian School) սկսում ենք դպրոցականների հեռավար ուսուցման գործընթաց:
Հարգելի՛ առարկայագետներ, ձեր դասավանդած առարկայի հեռավար ուսուցման համար անհրաժեշտ ծրագրեր, հանձնարարականներ և ուղղորդիչ խորհուրդներ դուք կգտնեք avedisianschool.am կայքէջում, ինչպես նաև FB-ում:
1999 թուականին Ամերիկայի Հայ Աւետարանչական ընկերակցութիւնը Մալաթիա–Սեբաստիա համայնքին մէջ կարիքաւոր և ուսման ծարաւի աշակերտներուն համար որոշեց հիմնել Խորէն և Շուշանիկ Աւետիսեաններ անուան կրթահամալիրը։ (ավելին …)