Մաեստրո Տիգրան Մանսուրյանը՝ Ավետիսյան դպրոցում
Իսկ դահլիճը պահել էր շունչը…
Իսկ դահլիճը պահել էր շունչը…
Փետրվարի 21-ը մայրենի լեզվի միջազգային օրն է: Դա շա՜տ լավ գիտեն Ավետիսյան դպրոցի սաները: (ավելին …)
«Քո լավ ընկերը այդ ես եմ՝ գիրքը»։
Ս. Մուրադյան (ավելին …)
Նայիրի Մկրտիչեան «Զարկերակ»-ի հաղորդավար Արէն Քերթեշեանին հետ զրուցեց «Եռագոյն» կայքի գործունէութեան, ինչպէս նաեւ Հայաստանի մէջ արեւմտայերէնի ուսուցման հարցին մասին:
#CivilNet #ՍիվիլՆեթ #Զարկերակ
Ավետիսյան դպրոցի յուրաքանչյուր հյուր նրա կամարների տակ թողնում է լավ ու բարի, օգտակար ու պիտանի այնքան խոհեր, զգացմունքներ ու խորհուրդներ, որ, առանց չափազանցության, կյանքի համալսարանի արժեք ունեն հատկապես կյանքի շեմին կանգնած, դեռևս որոնումների մեջ գտնվող բարձրդասարանցիների համար:
Այդ առումով բացառություն չէր հանդիպումը երիտասարդ երգահան Էդգար Գյանջումյանի հետ: Այն վերածվեց կյանքի իմաստի, երջանկության պարզ բանաձևերի որոնման մի հրաշալի դասի:
«Ի՞նչ տվեց ձեզ այս հանդիպումը»: Այս հարցին ահա թե ինչպես պատասխանեցին դահլիճից ոգեշունչ դեմքերով դուրս եկող մեր սաները:
Հանդիպման վերջում Էդգար Գյանջումյանն իր իսկ նվագակցությամբ կատարեց իր «Լույս անմար» հուզիչ երգը, որն իր հոգու խորքում խորանալու գեղեցիկ պահեր պարգևեց դահլիճում գտնվող յուրաքանչյուր պատանու:
Հունվարի 21-ին Ավետիսյան դպրոցի 11-րդ դասարանցիները «Տնտեսագիտություն» առարկայի շրջանակում այցելեցին Coca-Cola «Երջանկության գործարանի» «Այցելուների կենտրոն»: (ավելին …)