Հնս 28, 2025 | Մեր առօրյան
Վերադարձան պատվոգրով
Ավետիսյան դպրոցի վազորդների ընտրանին (ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ Անի Դանգալյան, Մերի Հակոբյան) մասնակցեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների առաջին թիմային խճուղավազքի համայնքային փուլին: Մեր թիմը ցուցաբերեց լավ մարզավիճակ եւ դպրոց վերադարձավ Մալաթիա-Սեբաստիա համայնքի համայնքապետի պատվոգրերով: (ավելին …)
Հնս 4, 2025 | Մեր առօրյան
Անցկացվեց Ավետիսյան դպրոցի «Բարդի» բառախաղի ավանդական տարեվերջյան մրցույթը դպրոցի մանկավարժների (թիմի ավագ՝ ֆիզիկայի ուսուցչուհի Նարինե Մարգարյան) եւ այս տարվա շրջանավարտների ընտրանու (թիմի ավագ՝ Սյուզաննա Պողոսյան) միջեւ: Լարված պայքարի վերջնական հաշիվը բառագետները եւ երկրպագուները դիմավորեցին ծափահարությամբ, քանզի սաներն արժանի եղան իրենց ուսուցիչներին. խաղն ավարտվեց 60:60 հաշվով: Հրաժեշտի «Բարդի»-ն ավելի շատ նմանվեց տոնակատարության: Մրցախաղի երաժշտական ընդմիջումն իր կատարումով գեղեցկացրեց ապագա երգիչ, շրջանավարտ Էրիկ Հովսեփյանը: (ավելին …)
Մյս 29, 2025 | Մեր առօրյան
Վերջին զանգ
«Մենք դեռ նոր ենք կյանք մտնում ու դեռեւս ոչ մի աղմկալից գործ չենք արել մեր հայրենիքի համար: Սակայն սովորելով, գիտելիքներ ձեռք բերելով՝ համարձակվում ենք ասել, որ արել ենք հայրենասիրության առաջին քայլը: Եվ այսօր մի բան մենք հաստատ գիտենք՝ հայրենիքը շատ-շատ ավելին է, քան մեզնից յուրաքանչյուրը պատկերացնում է»:
Սա է Ավետիսյան դպրոցի այս տարվա 40 շրջանավարտներից յուրաքանչյուրի հավատամքը: (ավելին …)
Մյս 16, 2025 | Մեր առօրյան
Ուզում եմ իրավաբան դառնալ
Տնտեսագետ, ծրագրավորող, գործարար, բժիշկ, հոգեբան, կառավարիչ… Մասնագիտական կողմնորոշման նպատակով ամբողջ ուսումնական տարվա ընթացքում Ավետիսյան դպրոցի ավագ դասարանների աշակերտները հանդիպումներ էին ունենում տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանում նրանց կենսափորձին, լսում խորհուրդներ, պատասխան ստանում իրենց հուզող հարցերին: (ավելին …)
Մյս 14, 2025 | Մեր առօրյան
Առաջին անհատականը
“Kooyrigs” («Քույրիկս») կազմակերպության ֆինանսավորմամբ մայրաքաղաքի «Դալան» պատկերասրահում բացվեց AMAA-ի Երեւանի Ավետիսյան դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտուհի Նարե Առուշանյանի լուսանկարչական աշխատանքների առաջին անհատական բարեգործական ցուցահանդեսը:
(ավելին …)
Մյս 6, 2025 | Մեր առօրյան
Կրթության փորձագետը՝ Ավետիսյան դպրոցում
Ավետիսյան դպրոցի մանկավարժներն ունեն իրենց վստահելի եւ խորագիտակ խորհրդատուները, ում հետ մշտապես կարող են քննարկել օրախնդիր դարձած ցանկացած հարց, փնտրել պատասխան, լուծման բանալի:
Այդպիսի վերջին հանդիպումը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ էր: (ավելին …)