Տոն՝ բերքի ու բարիքի (տեսանյութ)

Տոն՝ բերքի ու բարիքի (տեսանյութ)

Գունագեղ ու ճոխ սեղաններ՝ սփռված ընդարձակ բակով մեկ, իսկական թոնիր ու սաջ, ամեն կողմից՝ ախորժելի համ ու հոտ, դհոլ, զուռնա, ազգային երգ ու պարեր՝ սիրտ թունդ հանող, ուրախություն, խինդ ու ծիծաղ, լարախաղաց. այսպես նշվեց հայոց շռայլ ու բարեբեր հողի բերքի տոնը AMAA-ի Ավետիսյան դպրոցում: (ավելին …)

Ստեղծի՛ր, զգա՛, ապրի՛ր

Ստեղծի՛ր, զգա՛, ապրի՛ր

Արվեստը կյանքի լեզուն է

Այս խորին համոզմամբ Ծաղկաձորին հրաժեշտ տվեցին արվեստի եռօրյա սեմինարի մասնակիցները՝ Ավետիսյան դպրոցի տասներորդ դասարանների աշակերտները: «Արվեստ» առարկայի ուսուցիչ Վազգեն Թորոսյանի այս նախագիծը հաջողությամբ կյանքի էր կոչվել դեռեւս անցյալ տարի: Արդյունքից ոգեւորված՝ դպրոցի ղեկավարությունը (տնօրեն՝ Մելանյա Գեղամյան) որոշեց կրկնել արվեստի այսպիսի «համագումարները» գեղատեսիլ Ծաղկաձորի գրկում: (ավելին …)

Սեր, որը ճախրում է երկնքում. Երեւան-2807

Սեր, որը ճախրում է երկնքում. Երեւան-2807

Էրեբունի պատմական ամրոցից մինչեւ մերօրյա նորաշեն բազմահարկեր, Արգիշտի արքայից մինչեւ 21-րդ դարի Երեւանի լուսապատկերներ, ներկայացում, մնջախաղ, մայրաքաղաքին սիրո խոստովանություն սփռող սրտաբուխ երգեր եւ, իհարկե, միշտ հպարտ ու միշտ խրոխտ «Քոչարի»… (ավելին …)

Մեր հրաձիգները՝ հաղթող

Մեր հրաձիգները՝ հաղթող

Ավետիսյան դպրոցի լեփ-լեցուն դահլիճը հոտնկայս ծափահարությամբ ողջունեց զինղեկ գնդապետ Եփրեմ Մազմանյանին եւ նրա սաներին՝ Երեւանի դպրոցների հրաձգության մրցույթում առաջին տեղը գրավելու համար: (ավելին …)