Ավետիսյան դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի տոնական ուղերձը
Ավետիսյան կրթահամալիրի սիրելի 12-րդցիներ, ծնողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: (ավելին …)
Ավետիսյան կրթահամալիրի սիրելի 12-րդցիներ, ծնողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: (ավելին …)
Խաղաղությանը, հայրենիքին և հարազատ դպրոցին էին նվիրված Ավետիսյան դպրոցի IV «ա», «բ» և «գ» դասարանների (դասղեկներ՝ Յուլյա Մկրտչյան, Սվետլանա Աղաջանյան և Լուսինե Մարգարյան) ցերեկույթները, որոնք յուրատեսակ ամփոփումը դարձան տարրական դպրոցում այս փոքրիկների առջև բացված խոստումնալից արահետի, արահետ, որը սերմանված էր գիտելիքների, բարու, մարդկայինի, հայրենասիրության պտղառատ սերմերով:
Օրվա խորհուրդն ամփոփվեց Ավետիսյան դպրոցում ավանդույթ դարձած երազանքի փուչիկներով. ծնողների և ուսուցիչների ընկերակցությամբ կարմիր, կապույտ և նարնջագույն հետագծերով դրանք երկինք տարան 62 մաքուր ու պայծառ պատանյակների երազանքներ:
Երգով, ասմունքով, մանրապատումներով հագեցած այս վառվռուն օրը՝ մայիսի 22-ը, անմոռաց կմնա և, անկասկած, կշարունակվի չորրորդցիների դպրոցական հետագա տարիների հոլովույթում:
Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում մայիսի 17–ին նշվեց հայ ժողովրդի հաղթանակների եռատոնը։ (ավելին …)
Ընկերությանը նվիրված գեղեցիկ ցերեկույթ էին կազմակերպել Ավետիսյան դպրոցի օտար լեզուների միավորման ռուսերենի մասնագետներ Ն. Հովհաննիսյանը և Ս. Աղաջանյանը: (ավելին …)
«Շանթ» հեռուստաընկերության «Առավոտը Շանթում» հաղորդաշարի մայիսի 15-ի թողարկումն անդրադարձել է տարածաշրջանի միակ էկո դպրոցին՝ Երեւանի Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրին։ Դիտե՛նք տեսանյութը։
Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից աշխարհի բազմաթիվ երկրներում եւ Հայաստանում կատարվող բարեսիրական, կրթական, բժշկական, քրիստոնեական դաստիարակության բազմատեսակ ծրագրերին ավելացավ մի կրթօջախ մայր հայրենիքում. գրում է aadmag.am-ը: (ավելին …)