Երեխաների պաշտպանության միջազգային օրը Ավետիսյան դպրոցում
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ (ավելին …)
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ (ավելին …)
Այսօր առավոտ ինձ համար աշխարհում մի ուրիշ, պայծառ երանգ է ստացել ամեն-ամեն ինչ։ Ու սիրտս էլ կարծես այսօր առավոտ թևեր է առել ու պատրաստ է թռչել։ Խի՞նդ է, թ՞ե թախիծ, լա՞ց է, թե՞ ծիծաղ։ Ամեն-ամեն ինչ խառնվել է իրար։ (ավելին …)
Ավետիսյան դպրոցը շարունակում է հպարտանալ իր ուշիմ և նպատակասլաց սաներով, որոնք ջանք չեն խնայում բարձր պահել դպրոցի պատիվը։ (ավելին …)
Ավետիսյան կրթահամալիրի շրջանավարտներ Լուսինե Հակոբջանյանը եւ Միլենա Հայրապետյանը «Շանթ» հեռուստաալիքի առավոտյան հաղորդաշարի տոնական թողարկման հյուրերն են։ (ավելին …)
Ավետիսյան կրթահամալիրի սիրելի 12-րդցիներ, ծնողներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ: (ավելին …)
Խաղաղությանը, հայրենիքին և հարազատ դպրոցին էին նվիրված Ավետիսյան դպրոցի IV «ա», «բ» և «գ» դասարանների (դասղեկներ՝ Յուլյա Մկրտչյան, Սվետլանա Աղաջանյան և Լուսինե Մարգարյան) ցերեկույթները, որոնք յուրատեսակ ամփոփումը դարձան տարրական դպրոցում այս փոքրիկների առջև բացված խոստումնալից արահետի, արահետ, որը սերմանված էր գիտելիքների, բարու, մարդկայինի, հայրենասիրության պտղառատ սերմերով:
Օրվա խորհուրդն ամփոփվեց Ավետիսյան դպրոցում ավանդույթ դարձած երազանքի փուչիկներով. ծնողների և ուսուցիչների ընկերակցությամբ կարմիր, կապույտ և նարնջագույն հետագծերով դրանք երկինք տարան 62 մաքուր ու պայծառ պատանյակների երազանքներ:
Երգով, ասմունքով, մանրապատումներով հագեցած այս վառվռուն օրը՝ մայիսի 22-ը, անմոռաց կմնա և, անկասկած, կշարունակվի չորրորդցիների դպրոցական հետագա տարիների հոլովույթում: