Մյս 7, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 6-ին Ավետիսյան դպրոցի 7ա դասարանում «Աշխարհագրություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից անցկացվեց համատեղ դաս-միջոցառում՝ «Աշխարհագրական հայտնագործություններ» թեմայով: Աշակերտներից ոմանք, մարմնավորելով ճանապարհորդներին՝ Մագելանին, Կուկին, Լիվինգստոնին, ամփոփ տեղեկություններ հաղորդեցին բոլոր մայրցամաքների հայտնագործման պատմության մասին, իսկ մյուսներն էլ` պարահանդեսային գունագեղ հագուստներով և ազգային տարազներով, պատշաճորեն ներկայացրին տարբեր երկրների և ժողովուրդների սովորույթները, մշակույթն ու կրոնը:
Մյս 6, 2017 | Մեր առօրյան
Մայիսի 7-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթի հանրապետական փուլը:
Ավետիսյան դպրոցի աշակերտներ Գայանե Հովնանյանը և Լիանա Հաբեշյանը,որ հաղթել էին մարզային փուլում, կրկին փայլեցին բեմի վրա:
Մրցույթի հանրապետական փուլին մասնակցում էին Հայաստանի տասը մարզերի 7-12-րդ դասարանի աշակերտներ, որոնք մարզային փուլում առաջին տեղն էին գրավել իրենց տարիքային խմբերում:
Այս տարի մայիսի 7-ին՝ հանրապետական փուլի ավարտին, 8-րդ և 12-րդ դասարանների տարիքային խմբերում հաղթողներ ճանաչվեցին Ավետիսյան դպրոցի սաներ Գայանե Հովնանյանը և Լիանա Հաբեշյանը:
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:
Մյս 4, 2017 | Մեր առօրյան
Աշակերտներն այնտեղ լեգոներով կառուցեցին տարբեր մոդելներ, կինետիկ ավազով կատարեցին ստեղծագործական աշխատանքներ: Զարգացնելով մոտորիկան, ուշադրությունը, գեղագիտական ճաշակը` ձեռք բերեցին շինարարական հմտություններ:
Մյս 2, 2017 | Մեր առօրյան
Ավետիսյան տարրական և միջին դպրոցի բոլոր դասղեկները վերջին ամիսների ընթացքում մասնակցել են «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացին, որի խորագիրն է` «Խաղացե´ք ազնիվ»: Ծրագրի շնորհիվ մեր ուսուցիչները թարմացրին 6-12 տարեկան երեխաների տարիքային առանձնահատկությունների վերաբերյալ ունեցած գիտելիքները, ինչպես նաև գործնական պարապմունքների ընթացում սովորեցին դերային խաղերի միջոցով աշակերտների դրական վարքագիծը զարգացնող և ամրապնդող նոր մեթոդներ: Ծրագրի նպատակն է աշակերտներին սովորեցնել ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ, ՆԵՐԱՌՈՒՄ, ՀԱՐԳԱՆՔ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ԸՆԴՈՒՆՈՒՄ արժեքների կարևորությունը:
Վերապատրաստված ուսուցիչները շաբաթական առնվազն մեկ անգամ աշակերտների հետ դպրոցում անցկացնում են դերային խաղեր, որոնց էլ երեխաները մասնակցում են մեծ խանդավառությամբ` ձեռք բերած հմտությունները կիրառելով թե´ դպրոցում և թե´ իրենց առօրյայում:
Ապր 30, 2017 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառում՝ «Կոմիտասը հայ ժողոովուրդն է» խորագրով։
Կրթահամալիրի շնորհալի սաները սրտաշարժ և տպավորիչ ելույթով ներկայացրին հայ երաժշտության ռահվիրա Կոմիտաս վարդապետի կյանքի ուղին, ինչպես նաև մարմնավորեցին հայ ազգի նշանավոր բանաստեղծներ Դանիել Վարուժանին, Ռուբեն Սևակին, Սիամանթոյին և հայատյաց թուրք փաշաներին։
Կերպարանավորելով եղեռնազոհ մեծանուն մտավորականներին՝ նրանք ոգեկոչում էին թուրքական յաթաղանին զոհ գնացած մեկուկես միլիոն անմեղ հայերին։
Միջոցառումն ավարտվեց Պարույր Սևակի՝ Կոմիտասին նվիրված «Անլռելի զանգակատուն» պոեմի սրտառուչ և ոգեշունչ տողերով։
Ապր 27, 2017 | Մեր առօրյան
Iա դասարանը իր Այբբենարանի ավարտը նշեց ուրախ հանդեսով, որը կրում էր «Կորած գիրը» խորագիրը:
Կորել էր Այբբենարանը: Երեխաները, որոնք դարձել էին հեքիաթների հերոսներ, փնտրեցին և գտան այն: Ուրախ էին, որ վերջապես գրել-կարդալ էին սովորելու: