Հնս 14, 2023 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի ավագ դասարանների աշակերտները յուրօրինակ հնարավորություն ունեցան խորասուզվելու արվեստի պատմության հետաքրքրաշարժ աշխարհ՝ ամերիկյան արվեստի խորհրդատու, դասախոս եւ հեղինակավոր Beacon Gallery-ի սեփականատեր Քրիստին Օ’Դոնելի հետ: (ավելին …)
Հնս 13, 2023 | Մեր առօրյան
«Ինչպես մայր թռչունն է ճախրանքի հանում իր սնուցած, թեւեր առած ձագուկներին, ես էլ ձեզ եմ մաղթում.
– Գնացե՛ք ձեր երազանքին ընդառաջ, ճախրե՛ք համարձակ: Մի՛ թուլացեք, մի՛ վարանեք, մի՛ ծուլացեք: Սովորե՛ք, աշխատե՛ք, խիզախե՛ք: Սիրե՛ք ու սիրվա՛ծ եղեք: Գնահատե՛ք ուսումը, աշխատանքը, իմաստնությունը…»: (ավելին …)
Հնս 9, 2023 | Մեր առօրյան
«Բարդի»-ն հրավիրում է Ավետիսյան դպրոց
Այս առցանց խաղում օրական ընդգրկված են տասնյակ հազարավոր մարդիկ. Մեծ Բրիտանիայում՝ Blockhead, Միացյալ Նահանգներում՝ Literati, Words With Friends, Իսպանիայում՝ Vocabulario puede, Ռուսաստանում՝ Балда: Ավետիսյան դպրոցի տարբերակն առկա բնույթ ունի եւ այն կրթօջախում ներդրած մանկավարժ Զ. Սարգսյանի առաջարկով կոչվել է «Բարդի» (5-տառանի հասարակ գոյական): (ավելին …)
Հնս 7, 2023 | Մեր առօրյան
Ավետիսյան դպրոցի էկոակումբի աշակերտները քիմիայի ուսուցչուհի, ակումբի ղեկավար Ծովիկ Մանուկյանի հետ հերթական բնապահպանական դասն անցկացրին «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) ուսումնական կենտրոնում։ (ավելին …)
Հնս 1, 2023 | Մեր առօրյան
Երազանքի փուչիկներ, խաղաղության աղավնիներ, հուզմունք, շփոթմունք. այս ամենն, իհարկե, կար իններորդցիների վերջին դասերում: Սակայն յուրաքանչյուրում կար նաեւ ուրույն մի երանգ…
(ավելին …)
Մյս 31, 2023 | Մեր առօրյան
Ահա եւ եկավ առաջին դասագրքին հրաժեշտի պահը:
Խինդ ու ծիծաղ, մանկան անմեղ շուրթերից բխող պատգամ ու մաղթանք… 75 փոքրիկներ հրաժեշտ տվեցին իրենց սիրելի «Այբբենարան»-ին, 75 փոքրիկ ձեռքեր հպարտությամբ փակեցին իրենց առաջին դասագրքի վերջին էջն ու հույսով լի հայացքները հառեցին դեպի առաջ, դեպի վեր… (ավելին …)