Օրը հագեցած էր Թումանյանով

Օրը հագեցած էր Թումանյանով

Այսօր Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոց-համայնքային կենտրոնում թևածում էր թումանյանական շունչը: Օրը սկսվեց գրքեր նվիրելու արարողությամբ. դպրոցի գրադարանին գրքեր նվիրեցին բոլոր դասարանները`տարրական օղակից մինչև ավագ դպրոց: Կային նկարազարդ հեքիաթներ, պատկերազարդ հանրագիտարաններ, մանկական պատմվածքներ, ժամանակակից հեղինակների վեպեր, «պարտադիր ընթերցանություն» շարքի ստեղծագործություններ: Դպրոցի գրադարանին գրքեր նվիրեց նաև տնօրեն Մ. Գեղամյանը. բազմաթիվ հետաքրքիր ու իմաստուն գրքերով համալրվեց գրադարանի պահոցը: Առավոտյան միջոցառումն ավարտվեց Հովհաննես Թումանյանին ու գիրք նվիրելու օրվան նվիրված երգով. բառերի հեղինակը 11-րդ դասարանի աշակերտ Նվեր Պետրոսյանն էր, երաժշտության հեղինակը`10-րդ դասարանի աշակերտուհի Արմենուհի Հարությունյանը, երգը գեղեցիկ կատարեց 9-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Շանոյանը:
Սակայն օրվա խորհուրդը դրանով չավարտվեց. հայոց լեզվի մասնախումբը, համագործակցելով տեխնոլոգիայի մմ-ի հետ, կազմակերպել էր միջոցառում-ցուցահանդես: Միջին դպրոցի սաները թումանյանական ստեղծագործությունների մոտիվներով նկարներ էին նկարել, իսկ 8-րդ դասարանի աշակերտները կերպավորել էին Թումանյանին, նրա հորը` տեր Թադևոսին, մորը` Սոնային, մանկության ընկերներին, Վերնատան անդամներին` Դեմիրճյանին, Իսահակյանին, Աղայանին, ինչպես նաև Տերյանին և զորավար Անդրանիկին:
Օրը հագեցած էր Թումանյանով:

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Կարևորը գիրք նվիրելու ավանդույթի արմատավորումն է. Լ. Մկրտչյան

Այսօր՝ աշխատանքային օրվա ավարտին, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հաճելի անակնկալ են մատուցել Avedisian School Ավետիսյան դպրոցի աշակերտները: Գիրք նվիրելու օրվա առիթով դպրոցի աշակերտության կողմից պատվիրակված 12-րդ դասարանի աշակերտուհի Միլենա Գալստյանը և 10-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանը, դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանի գլխավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին նվիրել են Ղևոնդ Ալիշանի «Այրարատ», իսկ փոխնախարար Մանուկ Մկրտչյանին «Կոմիտաս» գրքերը՝ փոխադարձաբար կրթության ոլորտի պատասխանատուներից նվեր ստանալով Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու գործերը: Աշակերտների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով գեղեցիկ անակնկալի համար, կարևորել է հասարակության մեջ, հատկապես երեխաների ու երիտասարդների շրջանում գիրք նվիրելու ավանդույթի արմատավորվումը: Նա երեխաներին հորդորել է լավ սովորել ու երբեք չհուսահատվել անհաջողություններից. «Կյանքը երբեք միայն հաջողություններից կամ էլ անհաջողություններից կազմված չէ, միշտ էլ անհաջողությանը փոխարինում է հաջողությունը և հակառակը, կարևորը՝ կյանքում չհուսահատվեք և առաջ գնաք ձեր ընտրած ազնիվ ճանապարհով»,-ասել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը, օգտագործելով հանդիպման առիթը, հետաքրքրվել է, թե ինչպես են աշակերտներն ընդունում դպրոցում իրականացվող փոփոխությունները` մասնավորապես ավագ դպրոցի բեռնաթափման նախաձեռնությունը. «Շատ լավ, բայց ավելի շատ ուրախացել եմ, որ 4-րդ և 9-րդ դասարաններում վերականգնվել է թելադրություն, փոխադրություն գրելու պահանջը, քանի որ դրանց միջոցով կարողանում ես ներկայացնել քո ազատ մտածողության հնարավորությունը»,-ասել է Զավեն Անտոնյանը, ով, ի դեպ, նամակագրության 45-րդ միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր է:

The most important thing is the implantation of book gifting tradition L.Mkrtchyan

Today, at the end of the working day, the Avedisian schoolchildren pleasantly surprised the Minister of Education and Science Levon Mkrtchyan. On the occasion of Book Gifting Day, the delegated students — Milena Galstyan (12th grade) and Zaven Antonyan, (10th grade) led by the Avedisian school principal Melanya Geghamyan, presented the Minister of Education and Science Levon Mkrtchyan with a book “Ayrarat” by Ghevond Alishan, and the deputy minister Manuk Mkrtchyan with a book entitled “Komitas”. In response, the Avedisian School delegation got books as presents written by Grigor Narekatsi and Nerses Shnorhali. During the short conversation with the pupils, the minister Levon Mkrtchyan, thanking them for the nice surprise, highlighted the implantation of book gifting tradition in the society, especially among the children and the youth. He exhorted the children to study well and never get disappointed with failures. “Life is never comprised of merely success or failure, success always comes to replace failure and vice versa. The most significant thing is not to get discouraged in life and always go along the honest path chosen by yourselves,” said the minister.

Using the opportunity of the meeting, Levon Mkrtchyan inquired how the students liked the changes carried out especially at high schools — concerning the initiative of curricula unloading. “We find it cool, but mostly I’m glad that dictations and expositions have been restored in the 4th and 9th grades’ exams, for due to them you are able to represent your open-mindedness,” said Zaven Antonyan, who, by the way, has got the special prize of the 45th Letter Writing International Competition.

 

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ «Հայ կրթություն» կրթական հիմնադրամում /Ավետիսյան դպրոց/ մաթեմատիկայի, պատմության, կենսաբանության /ավագ դպրոցի/ ուսուցիչների թափուր տեղերի համար: Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է` ըստ դասաբաշխման: Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր եւ բանավոր, ըստ կարգի:
Մինչ մրցույթին ներկայանալը խնդրվում է ինքնակենսագրությունն (CV) ուղարկել armedf@yandex.ru էլեկտրոնային փոստին` 20.02.2017-28.02.2017թթ. /հեռախոսահամարների առկայությունը պարտադիր է/:
Մրցույթին մասնակցելու համար անձը 28.02.2017թ. ժամը 10.00 մինչև 16.00 հանձնաժողովին է ներկայացնում`
1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է (Ձև1),
2. Փաստաթուղթ (դիպլոմ, գնահատականների ներդիր)՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,
3. Անձնագրի պատճենը,
4. Ինքնակենսագրություն (Ձև 4),
5. Թափուր աշխատատեղը զμաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
6. Մեկ լուսանկար` 3×4 չափի,
7. Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,
8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:
9.Աշխատանքային փորձը պարտադիր է (3-5 տարի):

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Ցանկացողները դիմեն հետեւյալ հասցեով՝ ք. Երեւան, ՀԱԹ թաղամաս, Բաբաջանյան 42/7:
Տեղեկությունների համար զանգահարել` (043) 00-23-14 հեռախոսահամարով:

«Ավետիսյան» նվագախմբի առաջին ելույթը

«Ավետիսյան» նվագախմբի առաջին ելույթը

Դեկտեմբերի 20-ին Խորեն և Շուշանիկ Ավետիսյան դպրոցի դահլիճում կայացավ   «Ավետիսյան» նորաստեղծ նվագախմբի առաջին ելույթը:

-Նվագախումբը ստեղծվեց այս տարվա սեպտեմբերին, —  ասում է դպրոցի տնօրեն տիկ. Մելանյա ԳԵղամյանը: — Այս ելույթով իրականացավ մեր վաղեմի երազանքը՝  ունենալ դպրոցական նվագախումբ,  որի մեջ ընդգրկված են 10-12 մանուկ և պատանի երաժիշտներ:  Խմբի ղեկավար Արգենտինա Պողոսյանը մեծ ճիգեր գործադրեց նվագախմբի կայացման համար: Մենք հուսով ենք, որ այս ելույթը ճանապարհ կհարթի նոր համերգների և ոչ միայն դպրոցի պատերի ներսում:

Նվագախմբի երեխաները անհատական և խմբային կատարումներով ներկայացրին հայ և եվրոպական կոմպոզիտորների ճանաչված ստեղծագործություններ, ինչպես նաև հոգևոր երգեր:

Ավարտին՝ Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը նախ շնորհավորեց նորաստեղծ նվագախմբի սաներին և ղեկավարին առաջին ելույթի կապակցությամբ, և իր գոհունակությունը հայտնեց նվագախմբում կատարված մեծ աշխատանքի համար: Նա վստահություն հայտնեց, որ նվագախմբի ստեղծագործական հաջողությունը այլևս իրականություն է:

Համերգին ներկա երեխաները, ծնողները, ուսուցչակազմը նվագախմբի կատարումներն ընդունեցին  խանդավառ ծափողջյուններով:

Համերգից հետո բեմ հրավիրվեց 8 բ դասարանի աշակերտ Վահե Համբարձումյանը, ով մասնակցել էր Հանրային հեռուստատեսության (Հ1) հաղորդաշարին և շահել պատվավոր երրորդ մրցանակը: Դպրոցի տնօրենը,համադասարանցիները, ուսուցիչները նույնպես շնորհավորեցին  Վահե Համբարձումյանին և մաղթեցին նոր հաղթանակներ:

 

Թափոնների կառավարում

Թափոնների կառավարում

Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոցում անցկացվեց բնապահպանությանը նվիրված համադպրոցական միջոցառում` «Աղբի դատավարությունը» թեմայով: Այն սկսվեց Էքզյուպերիի հանրահայտ տողերով. «Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, պետք է կարգի բերես նաև քո մոլորակը»: Ապա 10-րդ դասարանի աշակերտները հրաշալի ներկայացրին դատավարությունը` մարմնավորելով «մեղադրյալ աղբին», դատավորին և վկաներին: Աղբը արդարացրեց իրեն` մատնանշելով մարդկանց անտարբերությունն ու անխնա վերաբերմունքը բնության նկատմամբ:

Միջոցառման հաջորդ մասում 9-րդ և 11-րդ դասարանների միջև անցկացվեց տեսանյութերի մրցույթ` «Տեսակավորենք աղբը, որ ապրենք մաքուր քաղաքում» խորագրով:

         Այս հետաքրքրական միջոցառման ավարտը նույնպես յուրահատուկ էր. դպրոցի  կրտսեր և միջին օղակների սաները աղբի թափոններից նախապես պատրաստել էին ինքնատիպ, նույնիսկ կենցաղում կիրառելի իրեր, որոնք ցուցադրված էին այսպես կոչված «Աղբի թանգարանում» և միջոցառման մասնակիցների կողմից գնահատվեցին ըստ անվանակարգերի:

Waste management An interschool event “Garbage Trial” on environmental issues was held at Khoren and Shushanik Avedisian school. It began with the famous quotes of Exupery: “In the morning as soon as you wake up, wash, and tidy up, you should also tidy your own planet.” Then the 10th grade students wonderfully presented the trial, embodying the “accused rubbish,” the judge and witnesses. Garbage excused himself, pointing out people’s indifference and their careless attitude towards nature. During the second part of the event a video contest entitled “Let’s Sort the Rubbish in Order to Live in a Clean City” was held between the 9th and 11th grade students. The end of this interesting event was also unique: the junior and middle school students had previously made original, even for everyday use items out of garbage, which were exhibited in the so-called “garbage museum” and were nominated by the participants.