Ապրիլի 24-ին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում
«Կորած գիրը»
Iա դասարանը իր Այբբենարանի ավարտը նշեց ուրախ հանդեսով, որը կրում էր «Կորած գիրը» խորագիրը:
Կորել էր Այբբենարանը: Երեխաները, որոնք դարձել էին հեքիաթների հերոսներ, փնտրեցին և գտան այն: Ուրախ էին, որ վերջապես գրել-կարդալ էին սովորելու:
Ավետիսյան դպրոցում տեղի ունեցավ Iբ դասարանի
«Հույս, հավատ, սեր» խորագրով, Այբբենարանի ավարտին նվիրված, միջոցառումը: Աշակերտները «Հայ կրթություն» նավով ուղևորվեցին դեպի հույսի, հավատի, սիրո ապագա՝ իրենց հետ տանելով ամենաթանկ արժեքները՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ԸՆՏԱՆԻՔ, ԸՆԿԵՐՆԵՐ:
Քրիստոսի հարության տոնին նվիրված միջոցառում Ավետիսյան դպրոցում
Երեկ Ավետիսյան դպրոցում 8 ա դասարանի մասնակցությամբ անցկացվեց Սուրբ Զատիկին նվիրված գեղեցիկ միջոցառում:
Նախ ներկաներն իրենց աղոթն ուղղեցին առ Աստված, որից հետո դպրոցի սաները ներկայացրին Ս. Հարության տոնի խորհուրդն ու նշանակությունը քրիստոնյաների կյանքում: Նրանք փաստեցին, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենագունեղն ու ամենատարածվածն է:
Բեմականացումը դահլիճում առաջացրեց զատկական հաճելի իրարանցում: Խորհրդավոր ընթրիքի տեսարան, ավանդական զատկական արարողություն, սովորույթներ, ծեսեր, ազգային երգ ու պար: Աշակերտների ստացած դասն էր`չհեռանալ ազգային մշակույթից և ապրել քրիստոնյային վայել կեցվածքով:
Ցերեկույթի ավարտին կրթահամալիրի տնօրեն Մ. Գեղամյանը ներկաներին հորդորեց մշտապես հոգիներում վառ պահել Հիսուսի հրաշափառ հարության լույսը և լինել բարձր արժեհամակարգով օժտված քաղաքացիներ:
Ասմունքի մրցույթ
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կողմից կազմակերպվող ասմունքի ամենամյա մրցույթին մասնակցելը Ավետիսյան կրթօջախում դարձել է բարի ավանդույթ, ինչո՞ւ չէ, նաև պատվի հարց։
Այս տարվա ասմունքի մրցույթն անցկացվում էր «Պատերազմի ապարդյունություն» խորագրի ներքո։ Եվ քանի որ անցյալ տարի մեր երկրի շատ քաջորդիներ նահատակվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում, Ավետիսյան դպրոցը սրտին մոտ ընդունեց պատերազմի ապարդյունությունը բոլորին տարածելու այս մարտահրավերը։
Մրցույթի մարզային փուլին, որն անցկացվեց ապրիլի 15-ին Արտաշատ քաղաքի N 2 դպրոցում, մասնակցեցին Ավետիսյան դպրոցի երեք սաներ։ Մրցակցությունն ընթանում էր առանձին տարիքային խմբերում։ Եվ մենք հպարտ ենք հայտարարելու, որ մեր թիմը Արտաշատից վերադարձավ հաղթանակով։ Այդ են վկայում ավետիսյանցիների արդյունքները: Ահա´դրանք.
Գայանե Հովնանյան (8-րդ դասարան). 1-ին տեղ,
Մարիետա Ղազարյան (10-րդ դասարան). 2-րդ տեղ,
Լիանա Հաբեշյան (12-րդ դասարան). 1-ին տեղ։
Առաջին տեղ զբաղեցրած աշակերտները կմրցեն ասմունքի հանրապետական փուլին, որը կանցկացվի մայիսի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում։
