«Ավետիսյան» դպրոցի սաների մասնակցությունը  «ԷյԹիՓի»-ի կազմակերպած ծառատունկին

«Ավետիսյան» դպրոցի սաների մասնակցությունը  «ԷյԹիՓի»-ի կազմակերպած ծառատունկին

Հունիսի 17-ին «Կառուցենք կամուրջներ» ծրագրի շրջանակներում «ԷյԹիՓի» բնապահպանական կազմակերպությունը Սարդարապատում կազմակերպել էր  հերթական ծառատունկը, որին մասնակցեցին «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոցի և Կալիֆոռնիայի Հայկական բարեգործական ընդհանուր միության Վաչե և Թամար Մանուկյան երկրորդական վարժարանի սաները: Նրանք  խանդավառությամբ և մեծ հոգածությամբ տնկեցին 30 մշտադալար ծառ: Ծառատունկն անցավ այնքան ջերմ և ընկերական միջավայրում, որ  աշակերտները  որոշեցին երեկոյան  հանդիպել  Թումանյանի անվան  զբոսայգում՝ ֆուտբոլ խաղալու:

Ավարտական  հանդես  «Ավետիսյան»  դպրոցում

Ավարտական  հանդես  «Ավետիսյան»  դպրոցում

Հունիսի 16-ին   «Հայ  կրթություն»  կրթական հիմնադրամի  Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների  անվան դպրոցում տեղի ունեցավ 4-րդ դասարանցիների ամենամյա ավարտական միջոցառումը: Կրթահամալիրի սաները, դարձած  ոսկեթև մեղվիկներ, նրբաթերթ ծաղիկներ,  ավետաբեր թռչուններ  և  փայլուն  աստղիկներ,  հրաշալի ելույթ ունեցան: Նրանք  երախտագիտության խոսքեր  ասացին իրենց  տառաճանաչ դարձրած, հայ  գիրն ու գիրքը  սիրել  և  գնահատել  սովորեցրած  ուսուցիչներին՝  խոստանալով  լինել  ուսումնատենչ  ու  հայրենասեր  զավակներ:

«Մեծապատիվ մուրացկանները» կրթահամալիրի ուժերով պատրաստված երկրորդ արևմտահայերեն ներկայացումն է

«Մեծապատիվ մուրացկանները» կրթահամալիրի ուժերով պատրաստված երկրորդ արևմտահայերեն ներկայացումն է

Հունիսի 5-ին Հայ Ավետարանչական ընկերակցության դահլիճը դարձյալ տրամադրվել էր  «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի կրթահամալիրի սաներին: Այս անգամ «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ» դպրոցի՝ արևմտահայերենով գործող թատերական խմբակը բեմ էր հանել անվանի երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» վեպի սյուժեով իրականացված մի տպավորիչ ներկայացում, որը ջերմորեն ընդունվեց դահլիճի կողմից: Բեմականացման հեղինակն էր Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի նախկին ատենապետ, հալեպահայ հայտնի արվեստագետ, արձակագիր և լրագրող Հակոբ Միքայելյանը, ով վերջին երկու տարում հայրենիքում ղեկավարում է հիմնադրամի կրթահամալիրի արևմտահայերենի դասընթացը և ասմունքի խմբակը:

Ներկայացման հանդիսատեսների մեջ էին ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը և կրթահամալիրի բարերարներ Էդ. և Փամելա Ավետիսյանները ԱՄՆ-ից,, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը տիկնոջ հետ, կրթահամալիրի կոորդինացիոն խորհրդի անդամ Ռ. Կրիկյանը, մանկավարժներ, ծնողներ, այլ հյուրեր և, իհարկե, աշակերտներ:

«Մեծապատիվ մուրացկանները» կրթահամալիրի ուժերով պատրաստված երկրորդ արևմտահայերեն ներկայացումն է. անցյալ տարի Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի  կապակցությամբ դպրոցի արևմտահայերենի խմբակը բեմականացրեց Արփիար Արփիարյանի  «Կարմիր ժամուց» գործը:

ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

ՖՐԱՆՍԵՐԵՆԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՏՈՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Յուրաքանչյուր տարի` մարտի 20-ին, Հայաստանում, ինչպես և աշխարհի տարբեր երկրներում, նշվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը: Հաջորդող 1-2 ամիսների ընթացքում մի շարք քաղաքներում  տեղի են ունենում ֆրանսերենին նվիրված և ֆրանսիական գրականությունն ու արվեստը ներկայացնող տարաբնույթ միջոցառումներ:

Ավետիսյան դպրոցը ևս յուրաքանչյուր տարի ըստ պատշաճի պատրաստվում և մասնակցում  է Ֆրանկոֆոնիայի օրերին: Մեզ մոտ  այս տարի ֆրանսերենի յուրահատուկ  տոն էր մայիսի 20-ին: Աշակերտները նախորդող երկու ամիսների ընթացքում ուսումնասիրել էին Ֆրանսիայի պատմությունն ու գրականությունը, ֆրանսիական երաժշտությունն ու կինոն: Նրանք սահուն ու վարժ ֆրանսերենով իրենց ընկերներին պատմեցին այս գեղեցիկ երկրի  ու նույնքան գեղեցիկ լեզվի մասին, ներկայացրին ֆրանսիական պարեր ու երգեր:

Միջոցառման գագաթնակետն ու ամենասպասված մասը «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումն էր, որը  ֆրանսիական համանուն հեքիաթի ժամանակակից տարբերակն է: Այն մեծ բավականություն պատճառեց թե´ աշակերտներին, թե´ ուսուցիչներին: Շնորհակալություն բոլոր կազմակերպիչներին ու աշակերտներին բովանդակալից և հետաքրքիր միջոցառման համար:

Il y a déjà trois ans que l’Arménie est devenue  membre  de l’organisation internationale de la Francophonie. Elle a alors décidé de signer un pacte linguistique afin de développer le français dans tout le pays. A l’école Avédissian on donne une grande importance à l’apprentissage de la langue française. Cette année dans les cadres de la Francophonie, les apprenants de l’école Avédissian ont préparé une mise en scène appellée «La Belle et la Bȇte». Au début de la mise en scène les élèves ont parlé de la Francophonie, on a dansé et on a chanté les chansons françaises.

Ինչու՞ հենց Ավետիսյան դպրոց

Ինչու՞ հենց Ավետիսյան դպրոց

Արդեն երկու տարի է, ինչ շատ ծնողները ձգտում են իրենց երեխաներին տանել Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան դպրոց և համայնքային կենտրոն։ Այս մասին է վկայում ընդունելության դիմումների անհամեմատ մեծ թիվը։ Թեև կրթահամալիրը գտնվում է Երևանի ծայրամասերից մեկում՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, սակայն գրավել է և՛ Կենտրոնի, և՛ Նոր Նորքի, և՛ Աջափնյակի, և՛ Շենգավիթի բնակիչների ուշադրությունը։ Շատերն են հետաքրքրված այս համայնքային կենտրոնով, շատերն են ցանկություն հայտնում մտնել և ներսից ծանոթանալ շենքի առանձնահատկություններին, արդիականորեն հագեցած լաբորատորիաներին, ընդլայնված կրթական ծրագրին և էկոլոգիական մշակույթին։

Մի ընտանիք նույնիսկ տեղափոխվեց Մալաթիա-Սեբաստիա համայնք, որպեսզի իր երեխան կարողանա սովորել Ավետիսյան կրթահամալիրում։

Հարկ ենք համարում նշել, որ դպրոցը գործում է 1999 թվականից։

Մեծ հետաքրքրությունը և պահանջարկը հիմնված են այն իրողության վրա, որ կրթահամալիրն ապահովում է իր սաների բազմակողմանի և ամբողջական ուսուցումը։ Այստեղ կրթադաստիարակչական գործընթացն սկսվում է մանկապարտեզից և ավարտվում ավագ դպրոցով։

Կրթահամալիրի շենքը, իրոք, ունի մի շարք առանձնահատկություններ. այն նորակառույց էկոշենք է, որը հավակնում է ամերիկյան LEED հավաստագրի: Իրենց տեսակի մեջ եզակի արևային վահանակներով և կանաչ տանիքներով, անձրևաջրերի ֆիլտրումով և վերաօգտագործմամբ դպրոցի շենքն ինքնին բնապահպանական կրթության լաբորատորիա է։

Դեռ նախակրթարանից երեխաները դաստիարակվում են որպես հայրենասերներ և բնության պաշտպաններ։ Պետական կրթական ծրագրին առընթեր՝ դպրոցում գործում են զանազան խմբակներ, էկոխմբակներ, բանավեճի ակումբ։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո սաները պատրաստ են ընդունվել ինչպես Հայաստանի, այնպես էլ արևմտյան բարձրագույն ուսումնական հաստատություններ։

Մեր դպրոցին ավելի հանգամանորեն կարող եք ծանոթանալ հետևյալ տեսանյութով՝ https://www.youtube.com/watch?v=xxQlWTF8P9k

Կրթահամալիրի մանրամասների համար այցելեքwww.avedisianschool.am

Վերադարձան պատվոգրերով

Վերադարձան պատվոգրերով

Մայիսի 13-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դահլիճում շրջանի դպրոցների միջև անցկացվեց երգի-պարի մրցույթ՝ «Ես զինվորն եմ քո» խորագրով, որին մասնակցեցին նաև «Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Խորեն և Շուշանիկ Ավետիսյանների անվան կրթահամալիրի շնորհալի աշակերտները: Նրանցից Մանե Եղոյանը պարային համարի գեղեցիկ կատարման համար արժանացավ «Ժյուրիի համակրանք» անվանակարգին, իսկ Ռոբերտ Գևորգյանը ռազմահայրենասիրական երգը բարձր մակարդակով ներկայացնելու համար գրավեց մրցանակային երրորդ տեղը: