Հայ աշակերտը հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային Փոստային Միության կողմից

Հայ աշակերտը հատուկ հավաստագրի է արժանացել Համաշխարհային Փոստային Միության կողմից

Համաշխարհային Փոստային Միությունը (ՀՓՄ), որի անդամ է Հայաստանի Հանրապետությունն` ի դեմս «ՀայՓոստ» ՓԲԸ-ի, յուրաքանչյուր տարի հայտարարում է նամակագրության միջազգային մրցույթ, որի միջոցով լրացուցիչ քայլ է արվում աշխարհում նամակագրության դերը խթանելու ուղղությամբ: (Համաշխարհային Փոստային Միությունըհիմնադրվել է 1874 թվականին Շվեյցարիայի Բեռն քաղաքում):

Այս տարի «ՀայՓոստ» ՓԲԸ-ն, ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, Հայաստանում կազմակերպել էր նամակագրության 45-րդ միջազգային մրցույթը, որի այս տարվա հայտարարված թեման էր.Գրի՛րնամակինքդքեզ՝ 45 տարեկանհասակում:

Երևանի «Հայ Կրթություն» կրթահամալիրի 9-րդ դասարանի աշակերտ Զավեն Անտոնյանն արժանացել է հատուկ հավաստագրի համաշխարհային այս մրցույթի միջազգային ժյուրիի կողմից:

Զավեն Անտոնյանին հատուկ հավաստագրի հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցում էին ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Թադևոսյանը, «Հայ Կրթություն» կրթահամալիրի հոգաբարձության խորհրդի նախագահ, Ամերիկայի հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը, կրթահամալիրի տնօրեն Մելանյա Գեղամյանը, Զավեն Անտոնյանի ընտանիքի անդամները, Հայփոստի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը: Ներկաները շնորհավորեցին Զավեն Անտոնյանին, հանձնեցին նվերներ Համաշխարհային Փոստային Միության նախագահ Բիշար Հուսեյնի և ՀՀ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կողմից:

Հարկ է նշել, որ նախորդ տարի ևս, 2015 թվականին Համաշխարհային Փոստային Միության կողմից հայտարարված 44-րդ նամակագրության միջազգային մրցույթի հատուկ հավաստագրի էր արժանացել կրկին Հայաստանը ներկայացնող նամակ-շարադրությունը:

Ստորև ներկայացնում ենք Զավեն Անտոնյանի նամակը, գրված իրեն 45 տարեկան հասակում:

Զա´վ ջան

Բարև, ինչպե՞ս ես: Գիտեմ, գիտեմ, որ չես սիրում այս հարցը: Գուցե վատ ես, շատ վատ, բայց հո մարդկանց չես ասի այդ մասին…

Տարիների հեռվից գրում եմ քեզ, որ հիշեցնեմ, թե ոսկի պատանեկությանդ օրերին ինչն էիր ամենից շատ սիրում ու կարևորում:

Հիշո՞ւմ ես`սիրում էիր կատակել, նույնիսկ երբ տխուր էիր: Կատակում էիր պատեհ-անպատեհ, բայց ոչ ում հետ պատահի: Կատակում էիր միայն ընկերներիդ հետ: Սառը, անտարբեր մարդկանցից էիր խուսափում: Չէիր սիրում, երբ քեզ քննադատում էին քո ներկայությամբ: Սիրում էիր ֆուտբոլի գնդակը պտտեցնել մատներիդ վրա: Սիրում էիր հաշվել ձեր բակի ծառերը: Օհան պապի հետ շախմատ խաղալ էիր սիրում: Սիրում էիր, երբ քեզ շոկոլադ էին նվիրում:

Օրեր են անցել: Անցել է մանկությունդ քաղցր: Ջահել կյանքդ է անցել: Քառասունհինգ գարուն ես տեսել, երևի այդքան էլ դեռ կտեսնես: Հիմա նստած ես պատշգամբում`բազկաթոռի մեջ, ոտքդ ոտքիդ ես գցել ու կարդում ես այս տողերը: Կարդում ես բարձրաձայն`ըստ սովորության: Երևի արդեն ունես այն կոշտ ձայնը, որի մասին երազում էիր ինը տարեկանից, այն խռպոտ ու առնական ձայնը: Դանդաղ ես կարդում ու հիշում…

Հիշում ես այն տաք ու արևոտ օրերը: Տաք էր, եթե նույնիսկ ցուրտ ձմեռ էր, հոգիդ էր ջերմ: Չես կարդում միայն կարդալու համար: Կարդում ես ու վերապրում այն վճռական պահը, երբ դու` տասնչորսամյա պատանիդ, որոշեցիր նամակ գրել ինքդ քեզ ու այնպես անել, որ այն քեզ հասնի, երբ լինես 45 տարեկան: Արդյոք ի՞նչը ստիպեց քեզ այդպես վարվել. վա՞խը, որ կյանքը կարող է քեզ փոխել, ու դու մոռանաս, թե մի ժամանակ ինչն էր քեզ համար ամենից կարևորը, թե՞ ուղղակի մի խաղ էր դա, կամ ինչ-որ մրցո՞ւյթ…

Տարիներն անցել են, էլ հետ չես բերի, ծաղկուն պատանեկությունդ էլ հետ չես բերի: Հետ չես բերի սիրածդ շոկոլադը վայելելու բերկրանքը կամ այն ֆուտբոլի գնդակը, որով քո առաջին գոլը խփեցիր: Օհան պապին տանուլ տված շախմատի խաղը հետ չես բերի, Օհան պապին հետ չես բերի: Մանկությունդ հետ չես բերի…

Հիմա երևի էլ չկան քո մանկության գլխավոր հերոսները: Չկա մեր բակի տաքսու վարորդ Կարենը, որ միշտ ծխում էր ընդմիջման ընթացքում: Կարենի ընդմիջումն ավարտվում էր այն ժամանակ, երբ վերջանում էր նրա «Գառնի» ծխախոտը: Չկա ամեն ինչից դժգոհ Սեդա տատիկը, որը շքամուտքը մաքրելիս միշտ «անիծում էր» այն կեղտոտող բակի տղաներին, բայց ամեն անգամ` նրանց տեսնելիս, մեկական կոնֆետ էր հանում գրպանից ու բարի ժպիտով հյուրասիրում բոլորիս: Չկա իմ առաջին սերը: Նրա անունն անգամ չեմ հիշում: Ես սիրահարվեցի նրան երեք տարեկանում, երբ նա խնդրեց, որ փակեմ աչքերս, իսկ հետո հողով լցված դույլը դատարկեց իմ գլխին: Այդ օրվանից ես սկսեցի ավելի շատ սիրել նրան: Այս բոլոր մարդիկ հիմա գուցե չկան կամ կան, բայց կողքիդ չեն. կյանք է, ամեն ինչ էլ կպատահի: Բայց նրանք բոլորը մանկությունդ են, Զա´վ, իմ ու քո մանկությունը…

Ես շատ եմ խոսում, իսկ դու լռում ես: Տարի՞քդ է մեղավոր: Մազերիդ մեջ երևի ճերմակ ալիքներ կան, գուցե ակնոց ես դնում, չգիտեմ: Բայց ներսդ, վստահ եմ, նույնն է մնացել: Հոգով դու այն նույն փոքրիկ տղան ես, որ սիրում էր երեկոներն ընկերների հետ անցկացնել իրենց շենքի տանիքում: Ընկերներդ նստում էին, աշխույժ զրուցում, բայց դու պառկում էիր նստարաններին ու անձայն նայում այնտեղ, ուր ձուլվում էին երկու հավերժություն: Մայրամուտ էր: Ժամանակ է անցել, շատ բան է փոխվել, ու միայն մայրամուտն է երևի, որ մնացել է նույնը: Ասա´, որ դու էլ ես նույնը, Զա´վ, ասա´, որ սիրտդ շարունակում է անհանգիստ տրոփել, երբ նայում ես այդ մայրամուտին:

Կարոտել եմ քեզ, Զա´վ, կարոտել եմ կյանքիս այն արևածագը…

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ թրասթ մենեջմենթ» ԲՎ

«Խաղացե´ք ազնիվ» ծրագրի շրջանակներում անցկացվել է ուսուցիչների վերապատրաստման սեմինար

«Խաղացե´ք ազնիվ» ծրագրի շրջանակներում անցկացվել է ուսուցիչների վերապատրաստման սեմինար

2016 թ. նոյեմբերի 2-4-ին «Խաղացե´ք ազնիվ» ծրագրի շրջանակներում անցկացվել է ուսուցիչների վերապատրաստման սեմինարի առաջին փուլը: Նշենք, որ ծրագիրը Երևանում ամերիկյան դեսպանատան հովանավորությամբ իրագործել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը: «Խաղացե´ք ազնիվ» նորարարական ծրագիրը, որ մշակվել է «Էքիթաս» կազմակերպության կողմից, կազմված է 6-12 տարեկան երեխաների համար նախատեսված բազմակողմանի խաղերից և ինտերակտիվ առաջադրանքներից, որոնց նպատակն է երեխաներին սովորեցնել մարդու իրավունքների հիմնարար արժեքները: Երեխաները բանավեճի ընթացքում ձեռք են բերում նոր գիտելիքներ, իսկ ծրագիրը նպաստում է երեխաների միջև ընդհանուր հարգանքի ձևավորմանը: Այն միտված է բարելավելու երեխաների հետ աշխատողների հմտությունները, խթանելու այդ աշխատանքների ընթացքում մարդու իրավունքների հիմնարար արժեքներով առաջնորդվելը և ծագող խնդիրները խաղաղ բանավեճի օգնությամբ լուծելը:

On November 2-4, 2016 first session of Training of trainers /TOT/ was conducted in the framework of the Play it Fair (PiF) project which is implemented by the Jinishian Memorial Foundation and financed by the U.S. Embassy Yerevan.
Play it Fair! (PiF) an innovative program developed by Equitas, is made up of a set of comprehensive games and interactive activities designed for children aged 6 to 12 to support the integration of human rights values into their attitudes and behaviors.
The children learn new skills in peaceful conflict resolution and the program fosters mutual respect among the children as they grow to adulthood. The program, supported by its toolkit of games and activities, is also intended to improve the ability of people working with children to promote human rights values and peaceful conflict resolution within their activities with children.

Five Million Trees and Counting-from Reforestation to Ecopreneurship

Since 1994, the Armenian Tree Project has been implementing vital environmental projects in Armenian cities and villages and on a mission to reverse the deforestation that hit the country hard following the crises that accompanied the first years of independence. We had a chance to speak with the organization’s Executive Director, Jeanmarie Papelian about the challenges in the past and the future of the organization.

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի 3բ դասարանի սաները

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի 3բ դասարանի սաները

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի 3բ դասարանի սաները (դասվար՝ Կ․Մովսեսյան) «Երեբունի-Երևան» տոնին նվիրված միջոցառումների շրջանակում այցելեցին «Էրեբունի» թանգարան,որտեղ երեխաները ծանոթացան Էրեբունի բերդաքաղաքի պատմությանը,տեսան պեղումների արդունքում հայտնաբերած սեպագիր արձանագրություններ,կարասներ,և այլ կենցաղային իրեր։Վերջում երեխաները ներկայացրին փոքրիկ միջոցառում նվիրված Երևանի 2798 ամյակին։

ՈՐՏԵՂ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ՈՒՐ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ ՎԱՂԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

ՈՐՏԵՂ ԵՆՔ ԱՅՍՕՐ, ՈՒՐ ԵՆՔ ԳՆԱԼՈՒ ՎԱՂԸ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հոկտեմբերի 14-ին Խ. Աբովեանի անուան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան — հանրակրթական դպրոց համագործակցութեան շրջանակում Համալսարանի Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, Պրօֆ. Սուրէն Դանիէլեանն այցելեց «Հայ կրթութիւն» Հիմնադրամի «Խորէն ու Շուշանիկ Աւետիսեան» կրթահամալիր եւ հանդիպում ունեցաւ աւագ դպրոցի աշակերտութեան հետ:

Դպրոցի տնօրէն, մանկավարժական գիտութիւնների թեկնածու Տկն. Մելանիա Գեղամեանը սիրով ներկայացրեց օրուայ հիւրին, կարեւորեց հանդիպման նշանակութիւնը եւ հրաւիրեց անկեղծ երկխօսութեան:

Ս. Դանիէլեանը խօսեց աշակերտների մասնագիտական յետագայ կողմնորոշման, նրանց նախասիրութիւնների, Հայաստանի քաղաքական մարտահրաւէրների, հայրերի եւ որդիների փոխյարաբերութիւնների նորագոյն դրսեւորումների մասին, աշակերտներին պարզ ու մատչելի փորձեց ներկայացնել արեւմտահայերէնի եւ արեւելահայերէնի յարաբերակցութիւնը նորագոյն այս փուլում, հիմնաւորեց արեւմտահայերէնի քաջիմացութեան անհրաժեշտութիւնը, ընդգծեց այն վիթխարի դերը, որ խաղում են արեւմտահայ բարերարները դպրոցի կրթական զարգացման ուղղութեամբ իրենց ամենօրեայ հոգածութեամբ: Նա խօսեց նաեւ լեզուի ու գրականութեան, փիլիսոփայութեան ու հոգեբանութեան՝ հասարակութեան մէջ առաջնայնութեան վերադարձի, մարդակերտումի եւ հայակերտումի շաղախի մասին, որն այնքան անհրաժեշտ է մեր օրերում:

Հանդիպման ժամանակ աշակերտները բազմաթիւ հարցեր ուղղեցին Ս. Դանիէլեանին, մանաւանդ այն խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին մասնագիտութեան ընտրութեանը, համալսարանական նախապատուութիւններին:
Հիւրը յոյս յայտնեց, որ իր եւ երեխաների երկխօսութիւնը լինելու է շարունակական: Համալսարանի «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի հետ պայմանաւորուածութեան համաձայն փոխադարձ այցելութիւնները եւ դասերը կը ծառայեն կրթական նպատակի, եւ շատ շատերը վաղը կարող են ընտրել մանկավարժի դժուարին, բայց բարձր առաքելութիւնը:

Կրթական այս նախաձեռնութեանը ներկայ էին նաեւ Համալսարանի նոյն ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտութիւնների թեկնածու Նաիրա Խաչատրեանը եւ ասիստենտ, «Սփիւռք» Կենտրոնի մեթոդիստ, այս Սեպտեմբերից «Աւետիսեան» վարժարանի աւագ դասարաններում արեւմտահայերէնի դասընթաց վարող մասնագէտ բանասիրական գիտութիւնների թեկնածու Քնարիկ Աբրահամեանը:

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուութիւն

Professional Orientation: Where We Are Today, Where We Will Go Tomorrow

On October 14, 2016, within the framework of cooperation between the Armenian State Pedagogical University after Kh. Abovyan and secondary schools , the head of the department of Literature and Its New and Modern Teaching Methodologies, the director of “Diaspora” Scientific Research Center, Doctor of Philological Sciences, Prof. Suren Danieleann visited “Khoren and Shooshanig Avedisian” school and educational complex of “Armenian Education” Edundational Foundation and met the high school students.
The Director of the school, Candidate of Pedagogical Sciences, Mrs. Melania Geghamian warmly presented the guest, highlighted the significance of the meeting and started a genuine conversation.
Prof. Danielyan spoke about the students’ future professional orientation, their preferences, about Armenia’s political challenges and the latest developments of fathers-and-sons relationship. He also introduced intelligibly the latest display of the correlations between Western and Eastern Armenians at present and emphasized the importance of learning Western Armenian. He highlighted the great role of the Western benefactors in the educational development of the school. He spoke about the language and literature, philosophy and psychology as well as the importance of shaping an individual’s personality and patriotism simultaneously.
During the meeting, students asked Prof. Danielyan many questions mainly about the issues of choosing a profession and a University.
The guest expressed his wish that the dialogue between him and the students will be continuous. Due to the agreement with “Diaspora” Scientific Research Center of the University, mutual visits and lessons will serve the educational purpose, and many of the students might choose the hard but vital profession of a teacher.
An assistant professor at the same department, Candidate of Philological Sciences Naira Khachatrian and an assistant, the Methodist of “Diaspora” Center, the specialist teaching the high school students Western Armenian at Avedisian School since September, Candidate of Philological Sciences Knarik Abrahamyan were also present at this educational event.