Համակցված դաս-մրցույթ  ֆիզիկայից և մաթեմատիկայից

Համակցված դաս-մրցույթ ֆիզիկայից և մաթեմատիկայից

Մարտի 3-ին «Ավետիսյան» դպրոցի իններորդցիների միջև անցկացվեց համակցված դաս-մրցույթ  ֆիզիկայից և մաթեմատիկայից:

Աշակերտները հնարավորություն ստացան ուրախ մթնոլորտում ստուգելու իրենց գիտելիքները, նկատելու բացթողումները և այս կերպ  պատրաստվելու տարեվերջյան քննություններին:

Նշենք, որ դպրոցում անցկացվող  մրցույթների համակարգչային խաղ-վարժությունները  պատրաստում են    ավագ դպրոցի աշակերտները:

Սովորել բնության լեզուն հասկանալու համար

Սովորել բնության լեզուն հասկանալու համար

Հայաստանի հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում «Բնապահպանական կրթություն» առարկան: Փոխարենը որպես այլընտրանք շատ դպրոցներ և կազմակերպություններ ստեղծում են էկո ակումբներ և էկո կենտրոններ աշակերտներին բնությանն ավելի մոտեցնելու համար:

«Ես և շրջակա աշխարհը» դասի գործնական պարապմունքը Ավետիսյան դպրոցում

«Ես և շրջակա աշխարհը» դասի գործնական պարապմունքը Ավետիսյան դպրոցում

«Հայ կրթություն» կրթական հիմնադրամում բարձր հիմքերի վրա է դրված էկոդաստիարակությունը: Դրա վառ ապացույցն էր վերջերս երկրորդ դասարանցիների մոտ անցկացված գործնական պարապմունքը` «Սենյակային բույսերի տնկում և վերատնկում» թեմայով: Գործնական պարապմունքն ուներ և′ ճանաչողական (երեխաները սովորեցին բույսերի վայրի և սենյակային լինելու, դրանք տնկելու և վերատնկելու բոլոր նրբությունների մասին), և′ գեղագիտական (դասասենյակների պատուհանագոգերը գեղեցկացնում են նրանց տնկած ծաղիկները), և′ աշխատանքային (երեխաները հոգատարությամբ ջրում և խնամում են իրենց տնկած ծաղիկները) նշանակություն:

Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:

Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:

 

Փետրվարի 21-ին «Ավետիսյան» դպրոցում նշվեց Մայրենի լեզվի միջազգային օրը:

Դպրոցի հայոց լեզվի ամբիոնը պատրաստել էր գեղեցիկ բեմականացում, որում անդրադառնում էր հայ գրերի գյուտին և դրա ազգապահպան նշանակությանը:

Ներկայացման գլխավոր հերոսները` Զավենը, Նվերը և Ռոբերտը, հանդիսատեսին պատմեցին Մաշտոցի կրած նեղությունների ու հայ գրերի գյուտի գործում կաթողիկոս  Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի դերակատարության մասին:

Բեմականացման մեջ միաձուլվել էին հայ գրերի գյուտի վերաբերյալ Կորյունի, Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու ներկայացրած տեղեկությունները, իսկ նպատակը մեկն էր` ցույց տալ Մաշտոցի սխրանքն ու հայոց գրերի ազգապահպան նշանակությունը:

Միջոցառումը մեր աշակերտներին, ուսուցիչներին ու հյուրերին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է խոսենք ու մտածենք հայերեն, մաքուր պահենք ու պահպանենք մեր լեզուն, գնահատենք մեր մշակութային գանձը` ոսկեղենիկ հայոց լեզուն:

Հյուրերի թվում էր մեր դպրոցի լավ բարեկամ Անահիտ Բախշյանը, որը շնորհավորեց մեր աշակերտներին իրենց  գեղեցիկ ու համոզիչ խաղի և խոսուն հայրենասիրության համար:

Գիրք նվիրելու օրը «Ավետիսյան» դպրոցում

Գիրք նվիրելու օրը «Ավետիսյան» դպրոցում

Հանճարեղ  լոռեցու` Հովհաննես Թումանյանի  ծննդյան օրը`   փետրվարի 19-ը, վերջին տարիներին  Հայաստանում  նշվում է որպես Գիրք նվիրելու օր:

«Ավետիսյան» դպրոցի ընթերցասեր աշակերտներն ըստ պատշաճի պատրաստվել էին այս օրվան:  Նախ տարրական դպրոցի սաներն իրենց ավագ ընկերներին բեմից պատմեցին, թե ինչպես է ստեղծվել գիրքը, որոնք են Հայաստանի և աշխարհի  ամենամեծ գրադարանները,  և մի շարք այլ հետաքրքրիր փաստեր գրքի մասին:

Միջին և ավագ դպրոցների աշակերտներն էլ,  իրենց ուսուցիչների օգնությամբ  նախապես ուսումնասիրելով գրադարանում առկա գրքերը, կազմել էին  անհրաժեշտ գրականության ցանկ`որոշելով  համատեղ ուժերով ձեռք բերել  դրանք և նվիրել գրադարանին:

Դպրոցին  գրքեր նվիրեցին նաև  տնօրեն Մելանյա Գեղամյանը և ՖԿՀՊԻ մարզաառողջարարական ֆակուլտետի դեկան Անահիտ Հարությունյանը:

Սիրելի´ աշակերտներ, շտապե´ք ընթերցելու այս նոր գրքերը, որոնք կօգնեն ձեզ բացահայտելու նորանոր  ու զարմանահրաշ  աշխարհներ:

«Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին

«Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին

Օրերս «Ավետիսյան» դպրոցի աշխորհրդի անդամներն այցելել են զոհված զինծառայող Աղասի Գրիգորյանի ընտանիքին:

Աղասին Արարատի մարզի Արբաթ գյուղից էր: Սովորում էր «Հայբուսակ» համալսարանի բժշկական ֆակուլտետում, ապագա ատամնաբույժ էր: Նա, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է ծառայության:

2015 թ. դեկտեմբերի 18-ի գիշերը ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերն իրականացնում են հերթական դիվերսիոն փորձը: Հայ դիրքապահներին հաջողվում է հետ մղել թշնամուն, սակայն մերձամարտերի ժամանակ արիաբար զոհվում են Աղասի Արսենի Գրիգորյանը և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը:

Այս երկու հերոսները հունվարի 28-ին ՀՀ նախագահի հրամանով հետմահու պարգևատրվել են Արիության մեդալով:

Մեր աշակերտները այցելեցին Աղասի Գրիգորյանի ընտանիքին և իրենց զորակցությունը հայտնեցին այս հերոսի ծնողներին՝ նշելով, որ նրանց որդին իրենց համար անմնացորդ հայրենասիրության և քաջության օրինակ է: