Ավետիսյան դպրոցի աշակերտները «Դիլիջան» ազգային պարկում «Պատանի բնասեր» ակումբի շրջանակներում մասնակցեցին էկոկրթական միջոցառմանը:

Բնապահպանության նախարարությունը ՄԱԶԾ կլիմայի գլոբալ փոփոխության ծրագրի հետ համատեղ կազմակերպել էր ճանաչողական այց և էկոկրթական դասընթաց, որին մասնակցեցին հինգ դպրոցների սաներ:

Բնապահպանության նախարարության մասնագետները գիտելիքներ փոխանցեցին կենսաբազմազանության, կլիմայի գլոբալ փոփոխությունների, էկոզբոսաշրջության մասին:

Միջոցառման մասնակիցները այցելեցին եղջերուների բազմացման կենտրոն և Պարզ լճի տարածքում գործող էկոարահետ։