ՄԵԼԱՆՅԱ ԳԵՂԱՄՅԱՆ
Մանկավարժական գիտությունների թեկնածու
AMAA-ի «Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնի» տնօրեն
Սովորել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտում, ստացել է ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչի բարձրագույն որակավորում:
2004 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը աշակերտների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած մեծ վաստակի, երկարամյա մանկավարժական գործունեության եւ ուսուցչի օրվա կապակցությամբ, կրթության եւ գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, որպես լավագույն տնօրեն Մելանյա Գեղամյանին շնորհեց ոսկե հուշամեդալ:
2010 թ. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը, Անկախ Պետությունների համագործակցության դաշնային գործակալությունը, Հայաստանի Հանրապետությունում միջազգային հումանիտար համագործակցության ներկայացուցչությունը, Հայաստանում ռուսաց լեզվի ուսումնամեթոդական կենտրոնը մասնագիտական բարձր կարողությունների եւ նոր սերնդի կրթության եւ դաստիարակության ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար շնորհակալական նամակ հղեց Մելանյա Գեղամյանին:
2012 թ. հայ-ռուսական բարեկամության ամրապնդման եւ ռուսաց լեզվի զարգացման գործում ունեցած բազմամյա վաստակի համար Մելանյա Գեղամյանն արժանացավ Հայաստանում Ռուսաստանի դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի շնորհակալական նամակին:
2014 թ. մարտին ՀՊՄՀ-ում գործող բարձագույն որակավորման հանձնաժողովի 020 մանկավարժության մասնագիտական խորհուրդը Մելանյա Գեղամյանին շնորհեց մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (ԺԳ.00.20 թվանիշով) եւ այն ամրագրեց համապատասխան վկայագրով: