English Text Below ⇓
Ինչո՞վ է ապրում և շնչում 21-րդ դարի ավետիսյանցի սանը, դասից ու դպրոցից բացի ինչո՞վ է լցված նրա օրը, գիտության և տեխնոլոգիաների մշտահև ընթացքի մեջ որտե՞ղ և ինչպե՞ս է պատկերացնում նա իր տեղը:
Այս հույժ արդիական հարցերին գործնական խոսուն պատասխան տրվեց դպրոցում անցկացված «Նախագծերի շաբաթվա» շնորհիվ. մի ամբողջ շաբաթ դպրոցի աշակերտներն իրենց ուսուցիչների անբաժան ընկերակցությամբ ու խորհրդատվությամբ կյանքի էին կոչում պատանեկան պայծառ ուղեղներում ծնված մտահղացումները: Իսկ շաբաթվա վերջին դպրոցի ամբողջ կազմի և մրցութային հանձնաժողովի դատին ներկայացվեցին մեկը մյուսից ուշագրավ, արդիական աշխատանքներ՝ փոքրիկների լեգո-տառապուրակից մինչև հեռակառավարվող սարքեր, ոչ պետքական իրերին երկրորդ կյանք շնորհելու ճանապարհով ստեղծված կենցաղային իրերից մինչև ռոբոտներ:
Ծափերի և հիացական գնահատականների արժանացան տասնյակ աշխատանքներ: Իսկ մրցութային առաջին երեք մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
Առաջին տեղ. 11-րդ դասարան՝ «Կանգառ» նախագծի համար
Երկրորդ տեղ. 10-րդ «բ» դասարան՝ «Avedisian School Edu» նախագծի համար
Երրորդ տեղ. 7-րդ դասարան՝ էկոլոգիապես անվտանգ փոշեկուլի և էկոգլոբուսի համար:
Իսկ 12-րդ «բ» դասարանի աշակերտ Գոռ Գինովյանն արժանացավ անհատական պատվոգրի իր «Աղբի վերաօգտագործումը կենցաղում» նախագծի համար:
Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում ծնվեցին մեկը մյուսից հետաքրքիր ծրագրեր, որոնց վրա արժե հրավիրել արհեստավարժ մասնագետների և պատկան կազմակերպությունների ուշադրությունը:
«Նախագծերի շաբաթը», ինչպես ասում են իրենք՝ աշակերտները, անցավ մեկ օրվա պես: Բայց այդքանն էլ բավական էր՝ բացահայտելու մեր երեխաների ներուժն ու շնորհքը, որոնք կարող են հրաշքներ գործել, երբ միավորվում են ուղեղը, միտքն ու ձիրքը, և երբ այդ պահերին նրանց կողքին է խելացի ու բարի խորհրդատուն՝ ուսուցիչը:
“Project Week” at Avedisian School: A Week of Creative Ideas Coming to Life
How does the average 21st-century Avedisian student live? What do they breathe? What is their day filled with outside of school and lessons in this rapidly developing society of science and technology? Where and how do they see their unique place in this fast changing world?
Practical and lively answers were given to these contemporary questions during “Project Week” at Avedisian. The students, with support from teachers, exhibited their bright ideas. Remarkable and state-of-the-art projects, ranging from a “Museum of Letters with LEGOs” to “remote-controlled” items made from recyclable waste to “robots”. These were presented to the school staff and the competition committee at the end of the week. The audience reacted to each of the dozens of demonstrations with admiration and applause.
The first three prize were awarded as follows:
First Prize: “Bus Stop” Grade 11
This project proposes to enhance the public transportation services of Yerevan with a special mobile app that provides passengers waiting at a bus stop with up-to-the-minute information on bus movements.
Second Prize: “Avedisyan School edu” Grade 10
It is an online tool that would enhance teacher-student cooperation during projects. This project has the side benefit of saving paper and reducing waste.
Third Prize: “Ecologically Safe Vacuum Cleaner and Eco-globus” Grade 7A,
The third prize went to two projects developed by two Grade 7A teams:
- A battery powered vacuum cleaner made from discarded materials.
- An “eco-globus”, made of discarded materials, which shows the alarming situation of Earth’s pollution.
Gor Ginovyan of the 12th grade was awarded a special certificate of appreciation for a project entitled “Reuse of Garbage as Lifestyle.” He presented his chart-based plan, based on chemical analyses and calculations, by which methane can be obtained from household waste.
Within just one short week, many exciting projects with the potential to be of interest to manufacturers were conceived, prototyped and demonstrated by innovative students. “The ‘Project Week’ passed as one day,” the students said, reflecting their enthusiasm for the event. Yet, that one week was enough to discover the potential of our students who can make miracles happen when the brain, the mind, and the skills cooperate with instructive advice from talented teachers.