English text below ↓

«Ավանգարդ» թերթի անդրադարձը

Անցան ամառային օրերն անհոգ, նորից եկավ դեղնավարս աշունն ու իր հետ բերեց նոր ուսումնական տարին: Եկավ ու բոլորին կրկին հավաքեց Ավետիսյան դպրոցի հարազատ ու սրտաբաց կանաչ բակում: Եկավ ու նվիրեց ուրախ հանդիպումներ, նոր երազանքներ, նվիրեց գիտելիքի, դպրության նոր օր՝ սեպտեմբերի 1, որն սկսվեց «Հայր մեր»-ով, Հայաստանի Հանրապետության օրհներգով Հայաստանի և Ավետիսյան կրթահամալիրի դրոշների ուղեկցությամբ:

Գիտելիքի օրվան նվիրված հանդիսավոր տողանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը կարդաց և աշակերտներին ու ծնողներին իր շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեց տնօրեն Մելանյա Գեղամյանը: Առանձնակի ջերմությամբ  ընդունվեց այս օրվան անհամբեր սպասող առաջին դասարանցիների ելույթը, իսկ գալիք տարվա շրջանավարտները՝ տասներկուերորդցիները, ավագի իրավունքով կրտսեր դասընկերներին  մաղթեցին բովանդակալից ու հետաքրքիր ուսումնական տարի:

Ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Ավետիսյան դպրոցի ջերմ բարեկամ, բեյրութահայ մտավորական, գրող, հրապարակախոս Արամ Սեպետճյանը:

Կրթահամալիրի սաների երգն ու պարը էլ ավելի գունեղ դարձրին տոնակատարությունը:

THE KNOWLEDGE DAY AT THE AVEDISIAN SCHOOL

           The summer passed and brought with it a new academic year again gathering everyone in the Avedisian School yard. The new academic year came and presented everyone with new dreams, new knowledge and new September 1 which launched with “The Lord’s Prayer” and the national anthem of the Republic of Armenia accompanied by the official flags of Armenia and Avedisian School.

            The Avedisian School Principal Melanya Geghamyan welcomed and congratulated all the students, teachers, parents and guests on September 1 and extended the Yerevan City mayor Taron Margaryan’s message to the presents. The first graders, who were looking forward to this day, were received with special warmth, and the next year’s graduates, current 12th graders, wished the junior classmates a meaningful and interesting academic year.

           Aram Sepetchyan, a writer, a publicist and a well-known Armenian thinker residing in Beirut, meanwhile, a close friend of the Avedisian School, also extended his congratulation and welcome speech to the presents.

           The day was even brighter and more cheerful with the songs and dances performed by the Avedisian schoolchildren.