Վերադարձան դիպլոմներով

Ավետիսյան դպրոցի բարձրդասարանցիները աբովյանագիտական հանրապետական օլիմպիադայից 2-րդ կարգի դիպլոմներ եւ գովասանագրեր բերեցին հարազատ դպրոց:

Օլիմպիադան նվիրված էր «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 185-ամյակին: Այն անցկացվեց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի եւ ԿԶՆԱԿ հիմնադրամի համագործակցությամբ:

Մեծ քանաքեռցու տուն-թանգարանում համախմբվել էին 250 աշակերտներ Երեւանի եւ ՀՀ մարզերի 70 դպրոցներից՝ բացահայտելու Խաչատուր Աբովյանի գրական ու գաղափարական ժառանգությունը եւ ստուգելու «Վերք Հայաստանի» վեպի մասին իրենց գիտելիքները: 10-րդ դասարանների աշակերտներից կազմված մեր երկու թիմերը՝ Նելլի Հակոբյան, Մարի Նավասարդյան, Տաթեւիկ Մխիթարյան, Սարգիս Հաբեշյան, Կարինե Սեդրակյան, Կատրին Ստեփանյան, լավագույնների մեջ էին: Այս արժեքավոր հաղթանակի համար շնորհավորում ենք մեր սաներին, անշուշտ, նաեւ հայոց լեզվի եւ գրականության նրանց ուսուցիչներին՝ Վարդուհի Ասատրյանին եւ Կարինե Իշխանյանին: