Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա թափուր տեղերի համար ընդունելություն՝ 10-րդ դասարան ձեւավորվող հոսքերում։

Ընդունելության համար անհրաժեշտ է.

1. Լրացնել առցանց դիմում-հայտը։

Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 03.07.2026թ. մինչեւ 12.07.2026թ. նշված էլեկտրոնային փոստին՝ admission@avedisianschool.am

2. Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը։
3. Դիմորդի ՀԾՀ (սոցքարտ) սկանը։
4. Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում հաշվառման տեղեկանք։
5. Հիմնական կրթության վկայականը՝ ստանալուց հետո (բացակայության դեպքում 9-րդ դասարանի ամփոփիչ գնահատականները)։

Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձեւ), ներկայացնել ընդունվելուց հետո:
Ուղարկել դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկար, ներկայացնել ընոդւնվելուց հետո։
Դիմեն միայն լավ եւ գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտները։
Անավարտ դիմումները՝ բացակայող փաստաթղթերով, չեն դիտարկվի։
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-ից մինչեւ 14.00:

Կրթահամալիրի կանոնադրության համաձայն, դիմորդի գործը մերժելու պատճառը քննարկման ենթակա չէ։