«Հայ կրթություն» կրթական հիմնադրամի Ավետիսյան դպրոց և համայնքային կենտրոնը, հայտարարում է 2022–2023 ուսումնական տարվա ընդունելություն.

  • նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.01.2018 – 31.12.2018 թթ.)
  • 1-ին դասարան (ծնված 01.01.2016 – 31.12.2016 թթ.):

Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ուղարկել ս/թ 26.04.2022 թ. մինչև 26.05.2022 թ.-ը նշված էլեկտրոնային փոստին. info@avedisianschool.am

Մանկապարտեզ և առաջին դասարան ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  2. Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
  3. Դիմորդի և ծնողների ՀԾՀ համարները (սոցքարտ),
  4. Երկու ծնողների անձնագրերի պատճենները,
  5. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք):
  6. Դիմումը ներբեռնել էլեկտրոնային կայքից հետևյալ հղումով՝
    Դպրոցի դիմում     Նախակրթարանի դիմում

Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձև), ներկայացնել ընդունվելուց հետո:

Այն անձինք, ովքեր վերոնշյալ փաստաթղթերը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն չունեն, դրանց թղթային տարբերակները կարող են ծրարված թողնել կրթահամալիրի պահակակետում (Հարավ-Արևմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան փողոց 42/7)։

Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:

Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:

Գործերը ծրարով կարող եք ներկայացնել երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10.00-ից մինչև 13.00։ Խորհուրդ ենք տալիս նաև բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը:

Դիմումները մերժելու դեպքում որևէ բացատրություն չի տրվում: