«Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան» դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա մանկապարտեզի եւ 1-ին դասարանի համար ընդունելություն.
- նախակրթարան (4 տարեկան` ծնված 01.01.2022 – 31.12.2022 թթ.)
- 1-ին դասարան (ծնված 01.01.2020 – 31.12.2020 թթ.)
Ընդունելության համար անհրաժեշտ է.
- Լրացնել առցանց հայտը՝ Մանկապարատեզ Դպրոց
- Ներկայացնել ստորեւ նշված փաստաթղթերն էլեկտրոնային (սկանավորված) տարբերակով՝ մինչեւ 30.04.2026թ.-ը ուղարկելով դրանք նշված էլեկտրոնային փոստին՝ info@avedisianschool.am
- Երեխայի ծննդյան վկայական
- Երեխայի ՀԾՀ համարը (սոցքարտ)
- Երկու ծնողների անձնագիր
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք)
Երեխայի ընդունվելուց հետո անհրաժեշտ է ներկայացնել նաեւ՝
- Երեխայի առողջության մասին քաղվածք տեղեկանքից (նախկին 26 ձեւ)
- Դիմորդի 3×4 չափի 1 լուսանկար
Խնդրում ենք հաշվի առնել՝
- Թղթային տարբերակով դիմումներ չեն ընդունվում:
- Անավարտ դիմումները՝ բացակայող փաստաթղթերով, չեն դիտարկվում։
- Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները:
Հարցերի համար զանգահարել (043) 00 23 14 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-ից մինչեւ 14.00:
Ընդունելության արդյունքները կհրապարակվեն հունիսի 3-10-ն ընկած ժամանակահատվածում։
Խնդրում ենք միաժամանակ բաց չթողնել պետական դպրոցում Ձեր երեխային գրանցելու հնարավորությունը։
Հիմնադրամի աշխատանքային սկզբունքների համաձայն, դիմորդի գործը մերժելու պատճառը քննարկման ենթակա չէ:
