Ավետիսյան դպրոցի ֆուտբոլի, շախմատի եւ ռազմամարզական ընտրանիները մասնակցեցին Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետարանի կողմից անցկացված մրցումների համայնքային փուլին:
ՀՀ մարզերի եւ Երեւան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-9-րդ դասարանների աշակերտների շախմատի մրցումների այս փուլում մերոնք իրենց ուժերը չափեցին համայնքի 9 թիմերի հետ եւ գրավեցին 3-րդ տեղը, իսկ 7 թիմերի միջեւ անցկացված ֆուտզալի (մինի ֆուտբոլ փակ տարածությունում) առաջնությունում՝ 2-րդ հորիզոնականը:
Ավետիսյանցիները շարունակում են եռանդով մարզումները՝ հանուն մարզական նոր գավաթների եւ ավելի բարձր պատվանդանների:

