Մեզանից յուրաքանչյուրը ինքն է իր մեջ մշակում լավ մարդ լինելու հատկանիշներն ու սկզբունքները:

Անհատի կայացման եւ վերելքի ճանապարհը ստեղծվում է առաջին հայացքից սովորական թվացող քայլերով: Հանդուրժողականությանը, կրթությանն ու ինքնազարգացմանը, աշխատասիրությանը, ազատամտությանը հավատարիմ մնալով է մարդը կերտում է իր ապագան, իր հաջողությունը: Անշուշտ, հույժ կարեւոր գործոններ են նաեւ դրական տրամադրվածությունը, կազմակերպվածությունն ու կարգապահությունը, կյանքի որակն ու մոտիվացիան եւ, որ անպայման է՝ գոհունակությունը քո իսկ կատարած աշխատանքից:

Սեփական կենսափորձի օրինակներով համեմելով իր ասելիքը՝ խորիմաստ եւ բազմախորհուրդ այսպիսի մի դաս անցկացրեց Ավետիսյան ավագ դպրոցի աշակերտների համար ֆրանսահայ հայտնի գործարար եւ հասարակական գործիչ Հովել Շնորհոքյանը: Կյանքի շեմին կանգնած ավետիսյանցիներին հուզող հարցերը նույնպես ստացան սպառիչ պատասխան: