AMAA-ի Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը հայտարարում է 2023–2024 ուսումնական տարվա թափուր տեղերի համար ընդունելություն.
10-րդ դասարան ձեւավորվող հոսքերում
Ընդունելության հայտադիմումներն անհրաժեշտ է ներկայացնել դպրոց ս/թ 03.07.2023թ. մինչեւ 15.07.2023թ.
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.
- Դիմորդի 3×4 չափսի 1 լուսանկար,
- Դիմորդի ծննդյան վկայականի պատճենը,
- Դիմորդի ՀԾՀ համարը (սոցքարտ),
- Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք (ՀՀ ոստիկանության անձնագրային բաժին, հաշվառման տեղեկանք):
- Դիմում (լրացվում է տեղում)
- Հիմնական կրթության վկայականը՝ ստանալուց հետո (բացակայության դեպքում 9-րդ դասարանի ամփոփիչ գնահատականները),
Երեխայի առողջության մասին տեղեկանքը (նախկին 26 ձեւ), ներկայացնել ընդունվելուց հետո:
Դիմեն միայն լավ եւ գերազանց առաջադիմություն ցուցաբերած աշակերտները։
Հասցե՝ Հարավ-Արեւմտյան Բ-4 թաղամաս, Առնո Բաբաջանյան 42/7։
Հարցերի համար զանգահարել 043 00 23 14:
Դիմել կարող են միայն Մալաթիա–Սեբաստիա համայնքի գրանցված բնակիչները, աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-ից մինչեւ 14.00: