Մեր կանաչ դպրոցի էկոակումբի աշակերտներն իրենց հերթական պարապմունքի ժամանակ պատրաստել են կոմպոստ: Մի փոքր` կոմպոստի մասին.  այն բուսական,  հանքային ու կենդանական նյութերի թափոններից հողի կամ տորֆի խառնուրդով պատրաստվող  օրգանական պարարտանյութ է, որ պարունակում է բույսերին անհրաժեշտ բոլոր սննդատարրերը՝ ազոտ, ֆոսֆոր, կալիում, ինչպես նաև բազմաթիվ բակտերիաներ,  խմորիչներ, սնկեր և հողային այլ մարմիններ:

Կոմպոստի  պատրաստման համար անհրաժեշտ են ինչպես թարմ, այնպես էլ  չորացած  խոտեր ու տերևներ,  փայտի տաշեղներ,  բուսական սննդի մնացորդներ և նմանատիպ այլ նյութեր:  Համոզվելու համար, որ խառնուրդը բավականաչափ  խոնավ է, հարկավոր է այն պարբերաբար  թրջել ու  խառնել, որպեսզի բաղադրիչներից գոյացած կույտի մեջ  թթվածին ներթափանցի:

Պատրաստված կոմպոստը կօգտագործվի դպրոցի կանաչապատ տանիքում բույսեր աճեցնելիս: