Ավարտվեց կրթահամալիրի սաների ծնողների համար ուստարվա առաջին կիսամյակում սկսված հոգեբանական սեմինարների շարքը:
Հոկտեմբերից ապրիլ կայացած պարբերական հանդիպումների ընթացքում դպրոցի հոգեբան Արփի Խաչատուրյանը ծնողների հետ քննարկեց դպրոցահասակ տարբեր տարիքի երեխաների դաստիարակության մի շարք առաջնահերթ հիմնախնդիրներ, մասնավորապես հետեւյալ թեմաներով՝ «Նախադպրոցական տարիքի հիմնախնդիրները եւ վարքային խանգարումները», «Կրտսեր դպրոցական տարիքի հիմնախնդիրները», «Միջին դպրոցի աշակերտների տարիքային հիմնախնդիրները», «Ավագ դպրոցի տարիքային առանձնահատկությունները»:
Դրանք գործուն եւ արդյունավետ քննարկումներ էին, որոնց ընթացքում բացահայտվեցին երեխաների վարքում առկա խնդիրների լուծման ուղիներ, կարեւորվեց եւ հստակեցվեց դպրոց-ծնող-աշակերտ-հոգեբան համագործակցությունը:
Այդ հանդիպումների տրամաբանական շարունակությունը եղավ կրթօջախի մանկավարժական անձնակազմի համար անցկացված սեմինարը, որը եւս մեկ անգամ կարեւորեց մանկավարժական եւ հոգեբանական գիտելիքների համադրմամբ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների ճիշտ ձեւավորմանն ուղղված աշխատանքի հմտությունները:
Առանձին շեշտադրում արվեց աշակերտների մեջ ապրումակցումը զարգացնելու, դպրոցում բուլինգի կանխարգելման ուղիների, աշակերտների եւ ուսուցիչների հուզական գրագիտության հարցերին: