Նրանք 75-ն են

75 տառաճանաչ, աչքաբաց, ուշիմ փոքրիկներ ավարտեցին իրենց կյանքի «առաջին համալսարանը»՝ առաջին դասարանը:

Սիրելի «Այբբենարանին» նրանց հրաժեշտը նաեւ ստուգատես էր առաջին ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքների՝ կարդալու, հաշվելու, տրամաբանելու, արտասանելու, երգելու, պարելու, նկարելու…

Միջոցառման մասնակիցների եւ հյուրերի համերաշխ կարծիքով փորձառու դասվար Գայանե Գրիգորյանի, նրա երիտասարդ գործընկերներ Սյուզաննա Գրիգորյանի եւ Արեւիկ Ասատրյանի մեղվաջան եւ նպատակաուղղված աշխատանքի արդյունքն ակնհայտ էր:

Բարի գալո՜ւստ գիտելիքների աշխարհ, սիրելի՛ փոքրիկներ: