Ավետիսյան դպրոցի բնապահպանների ակումբը նոր ուսումնական տարին սկսեց գործնական դաս-պարապմունքով, որն անցկացրեց Արագածոտնի մարզի Կարին գյուղի տնկարանում:
7-րդ «գ» դասարանի աշակերտները տեղում դիտեցին «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project – ATP) ուսուցողական ֆիլմերը 21-րդ դարի բնապահպանական հրատապ խնդիրների, թափոնների կառավարման, դրանց երկրորդ կյանք տալու մասին, ծանոթացան «Հայաստանի Կարմիր գրքում» ընդգրկված, ինչպես նաեւ տնկարանում աճող հատուկ ծառատեսակների:
Հյուրընկալ տանտերերն ավետիսյանցի բնապահպաններին հյուրասիրեցին իրենց աճեցրած բարիքներով:
Հետդարձի ամբողջ ճանապարհին շարունակվեց մարդու եւ բնության փոխհարաբերությունների մասին տնկարանում սկիզբ առած բանավեճը, որին աշխույժ մասնակցություն ունեցան նաեւ դասղեկ Նարինե Թունյանը եւ աշխարհագրության ուսուցիչ, էկոակումբի աշխատանքները համակարգող Աշոտ Բալյանը: